ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Բելյակով. Երևանի և Բաքվի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց բեկում չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի և Երևանի բանակցություններում առաջընթաց կա, բայց բեկում չկա, գործընթացը ձգձգվել է։ Նման կարծիք է հայտնել «Պոլիլոգ» խմբի փորձագետ Գլեբ Բելյակովը Iz.ru-ի հետ զրույցում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն իրոք ձգձգվել է։ Կազանում BRICS+ գագաթնաժողովը դարձավ հարթակ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն քննարկեցին ապագա խաղաղության ուրվագծերը։ Համաձայնություն կա, հարցը մանրամասների մեջ է։ Մնում է երկու առանցքային հարց»,- նշել է նա։

Առաջին հարցը, պարզաբանել է քաղաքագետը, Բաքվի պահանջն է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և դրանից հանել Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին կետը։ Երկրորդ հարցը` Զանգեզուրի միջանցքն է, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի էքսկլավի հետ։

Այսպիսով, կարծում է Բելյակովը, եթե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որոշակի ներքին հարցեր է պարունակում, ապա Զանգեզուրի միջանցքի հարցի շուրջ առկա են երրորդ երկրների շահերը, ինչն էլ բարդացնում է բանակցային գործընթացը։ «Պետք է մտածել, որ փաստաթուղթը կստորագրվի առաջիկա ամիսներին։ Այնուամենայնիվ, ռիսկերը միշտ էլ մնում են, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է»,- եզրափակել է հրատարակության զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular