ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg. ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունգարիայի և Սլովակիայի եվրոպական ընկերությունները բանակցությունների վերջին փուլում են Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով Ադրբեջանից բնական գազի մատակարարման պայմանագրերի կնքման շուրջ, գրել է Bloomberg-ը, գրում է Ura.news-ը։ «Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մոտ են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը»,- հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։ Հստակեցվել է, որ ընկերությունները կօգտագործեն գոյություն ունեցող խողովակաշարային ցանցը, որով ռուսական գազը ներկայումս Ուկրաինայի տարածքով մատակարարվում է ԵՄ երկրներ։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ադրբեջանը կմատակարարի գազ, որն արտադրվում է Ռուսաստանում, բայց պատկանում է Բաքվին։ Դրան ի պատասխան «Գազպրոմը» կստանա ադրբեջանական կողմի արտադրած վառելիքի օգտագործման իրավունքներ, հայտնել է հրատարակությունը։

Ըստ աղբյուրների, ադրբեջանական պետական ​​Socar ընկերությունը կսկսի գազ մատակարարել ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա գազաչափման կայան, որտեղից հունգարական MVM Zrt. և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel AS ընկերությունները վառելիքը Եվրոպա կփոխադրեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ գազի մատակարարման գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, և այս պահին հստակություն չկա հետագա մատակարարումների վերաբերյալ։ Ի պատասխան գազի արտահանման վերաբերյալ եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև գործարքի մասին հարցին Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի տարածքով գազափոխադրման համակարգը շարունակում է կարևոր մնալ, և ակտիվորեն ընթանում են առևտրային բանակցություններ։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular