ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 06։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։ Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular