ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։

«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Լրացուցիչ մանրամասները կներկայացնեմ երդմնակալությունից հետո»,- գրել է Թեննին ֆեյսբուքյան իր էջում:

Նույն այդ էջի հպանցիկ ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Թեննին բավական լավ տեղյակ է հայկական իրողություններից, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եղել է Հայաստանում, մասնակցել Մայր Աթոռի վերաօծման արարողությանը։ Շատ են նաև հրապարակումներն Արցախի թեմայով, քննադատություններն Ադրբեջանի հասցեին, նաև լուսանկարներ կան հայտնի հայ քաղաքական և կրոնական գործիչների հետ։

Մինչ հայաստանյան արևմտամետները ողբում են Քամալա Հարիսի պարտության առթիվ, Թրամփի վարչակազմը դեռ իշխանության չեկած արդեն իսկ առանձին մարդ է նշանակում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար։

Աննա Թովմասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular