ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ» թերթը ութ տարեկան է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի նոյեմբերի 8-ին լույս տեսավ «Փաստ» թերթի առաջին համարը: Այդ օրերին թերթի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանն ասել էր, թե այն կարծիքին չէ, որ թերթի ձևաչափը կորցրել է իր պահանջարկը հասարակությունում: «Համաձայն չեմ, որ թերթը «մեռնող» մշակույթ է, քանզի ընթերցողը կարիք ունի ավելի փաստարկված և ավելի կայուն լրատվամիջոցների: Լրատվական կայքերի դեպքում արագության մրցավազք կա, և լինում են դեպքեր, երբ ցավալիորեն հետին պլան է մղվում լրատվամիջոցների՝ ճշգրիտ տեղեկություն տարածելու սկզբունքը:
 
Մեր խնդիրն ու թերթի ռազմավարական նպատակներից մեկը արագության մրցավազքին զուգահեռ ճիշտ և փաստարկված լրատվություն հրապարակելն է»: Ժամանակը ցույց տվեց, որ Բաբաջանյանն իրավացի էր: Այս տարիներին թե՛ «Փաստը», թե՛ տպագիր այլ լրատվամիջոցներ ցույց տվեցին, որ, չնայած էլեկտրոնային տեղեկատվության տարածման ու լրատվամիջոցների զարգացման ինտենսիվ տեմպերին, «տպարանաբույր» թերթերն իրենց ուրույն տեղն ունեն:
 
Ութ տարի շարունակ «Փաստը» փորձել է հավատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին, այն է՝ սատար լինել արժեհամակարգերի պահպանմանը, մշտապես պահել այն բոլոր «կարմիր գծերը», որոնք որդեգրել ենք ինքներս մեզ համար, և որոնց վաղուց ծանոթ է մեր ընթերցողը, դուրս չգալ լրագրողական էթիկայի նորմերի սահմաններից, և ամենակարևորը՝ միշտ պահպանել խոր հարգանքը սեփական ընթերցողների հանդեպ: Ստացվե՞լ է, արդյոք, կամ որքանո՞վ է ստացվել, մեր որոշելիքը չէ, այլ նույն ընթերցողների...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular