ՆԳՆ-ն կպատժի՞ լրագրողին վիրավորած ոստիկանին
ԻՐԱՎՈՒՆՔՕրեր առաջ համացանցում տարածվեց ռեփեր Ֆեկայի տեսանյութը, որտեղ վերջինս ասում էր, որ իր ձայնագրման ստուդիան թալանել են։
Oragir.News-ը հաջակցություն ռեփերի և տեսանյութի լայն տարածմանը նպաստելու նպատակով այն տեղադրել էր կայքի յութուբյան էջում, սակայն, օրեր անց ռեփերը զանգահարել էր խմբագրություն և պահանջել ջնջել այն, վիրավորել ու հայհոյել լրագրող Անի Ներկարարյանին, որից հետո լրագրողի նկարները կեղծ էջերով տարածել էին համացանցում։
Բացի այդ, սոցցանցերում տեղադրել էին նաև լրագրողի և ռեփերի խոսակցության ձայնագրությունը, որի տակ բազմաթիվ օգտատերեր լրագրողի հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ էին գրել, որոշներն էլ ողջունել էին ռեփերի լկտի բառապաշարը։
Oragir.News-ը պարզել է, որ լրագրողի հասցեին վիրավորանք և հայհոյանք գրած օգտատերերից մեկը ոստիկանության լեյտենանտ Կարապետ Զարգարյանն է։