ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիացի գործիչները կոչ են անում բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով  նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին .

Մենք՝ այս պահանջագիրն ստորագրողներս կոչ ենք անում կառավարությանը՝ աջակցելու նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող COP29-ի բոյկոտի  գործողություններին։

Խորհրդարանի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ պատգամավորների կողմից ամոթալի որակված այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար, արատավոր և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական ​​և ապակայունացնող մտադրությունների իրականացումը: Բնապահպանական այս նախաձեռնության անցկացման ժամկետի մոտենալուն զուգընթաց, այս պետության իշխանությունները շարունակում են կոշտացնել իրենց տոնայնությունը ինչպես ներքին ընդդիմության, այնպես էլ հարևան Հայաստանի նկատմամբ, որը ենթարկվում է իր ամբողջականությանն ուղղված սպառնալիքների ուժգնացմանը:

Այդ մասին են վկայում Human Rights Watch և Freedom Now կազմակերպությունների զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին դատապարտել են ադրբեջանական իշխանությունների ջանքերը՝ միտված «քաղաքացիական հասարակության ոչնչացմանը»։ Դրա մասին է վկայում նաև Իլհամ Ալիևի մոտեցումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի բոլոր կետերը մեկ առ մեկ ծաղրի ենթարկելուց, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո շարունակում է անընդհատ բարձրացնել իր պահանջների մակարդակը խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ 

Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն COP29-ը, ընդհակառակը, կարծես ի ցույց է  դնում նրանց բոլոր իրավախախտումները:

Այս համատեքստում, այս կոչը ստորագրողներն իրենց զարմանքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման նկատմամբ՝ պատվիրակելու բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռյունաշեին՝ Բաքվում Ֆրանսիայի կառավարությունը ​​ներկայացնելու համար: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու ֆրանսիացիներ շարունակում են անհիմն կալանավորված  մնալ այդ երկրում, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում սույն թվականի սեպտեմբերի 4-ին զգուշացում է հրապարակել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ չտալով մեկնել Ադրբեջան:

COP29-ում ներկայացված լինելու այս որոշումը առավել վիճելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Human Rights Watch հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 10-ին բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի միջև 2024 թվականի օգոստոսին կնքված համաձայնագիրը «լի է նշանակալի բացերով և երկիմաստություններով»՝ նպատակ ունենալով պարտադրել մասնակիցներին «հարգել Ադրբեջանի օրենքները» և չմիջամտել երկրի «ներքին գործերին»: Այս ամենը մասնակից երկրներին կստիպի մեղսակից լռություն պահպանել մի պետության իրավական չարաշահումների վերաբերյալ, որը մշտապես հայտնվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների բոլոր վարկանիշային ցուցակների վերջին հորիզոնականներում:

Հնարավո՞ր է արդյոք լրջորեն խոսել բնապահպանության մասին՝ անտեսելով համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա անհիմն ու կամայական կալանքի տակ պահվող և խոշտանգման ենթարկվող բոլոր քաղբանտարկյալների (այդ թվում՝ մարդասեր բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների) կոչերը։ Այս կոչը ստորագրողները դրան չեն հավատում։ 

Ընդհակառակը, նրանք կառավարությանը հորդորում են խիստ ազդանշան ուղարկել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և գլխավորելով միջազգային արշավը՝ պահանջելու անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղի 120.000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը` ի կատար ածելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ այդ երկրի ավելի քան 200 կմ² տարածքն առ այսօր գտնվում է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։

Կոչը ստորագրել են.

    1. Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն);
    2. Այդա Հադիզադե, Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
    3. Շառլ դը Կուրսոն, Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն);
    4. Քրիստին Պիրես Բոն, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
    5. Կլոդ Կերն, Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն -UDI);
    6. Էլիզա Մարտեն, Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);
    7. Էմանուել Գրեգուար, Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
    8. Ֆրանսուա-Գզավյե Բելամի, Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ - LR);
    9. Իզաբել Սանտյագո, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
    10. Լորան Պանիֆուս, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);
    11. Լորան Վոքիե, Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ - LR);
    12. Մարիան Մաքսիմի, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);
    13. Մարտին Ֆրոժե, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);
    14. Մարտին Վասալ, Էքս-Մարսելի նախագահ;
    15. Միշել Էրբիլյոն, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ - LR);
    16. Օլիվյե Ֆոր, Սեն-է-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն); 
    17. Պատրիկ Կարամ, Իլ-դը-Ֆրանս շրջանի փոխնախագահ;
    18. Պիեռ Ուզուլիաս, Օ-դը-Սենի սենատոր (Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն), Սենատի փոխնախագահ;
    19. Պիերիկ Կուրբոն, Լուարից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն); 
    20. Ռեմի Ֆերո, Փարիզի սենատոր (Սոցիալիստական կուսակցություն); 
    21. Ռընո Մյուզըլիե, Հարավի տարածաշրջանի նախագահ;
    22. Ռընե Ռուքե, քաղաքապետի պատվավոր տեղակալ;
    23. Սեբաստիան Դըլոգյու, Բուշ-դյու-Ռոնից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI); 
    24. Ստեֆան Ռավիե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Ազգային միավորում - RN);
    25. Սիլվեն Մայար, Փարիզից ընտրված պատգամավոր (Ensemble - Միասին);
    26. Վալերի Բուայե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Հանրապետականներ - LR);
    27. Վալերի Պեկրես, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ;
    28. Յաննիկ Ժադո, Փարիզի սենատոր (Բնապահպաններ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular