ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պալմիրա

ՖՈՏՈ

Պալմիրան եղել է (արամերեն Թադմոր՝ արմավենիների քաղաք) ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։ Այն գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից 240 կմ և Եփրատից 140 կմ հյուսիս-արևելք)։ Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Ներկայումս Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։ Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան, հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը (3-րդ դար)։ 2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։

Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ մի քանի քաղաքներ, նաև Սանկտ Պետերբուրգն են բանաստեղծորեն անվանել հյուսիսային, իսկ Օդեսան հարավային Պալմիրաներ։

Պալմիրայի մասին ամենահին հիշատակումները մեզ են հասել հնագույն Մարի թագավորության շրջանից։ Քաղաքը հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.ա. 1500 թվականին որպես արամեական հորդաների դեմ ընդլայնված պաշտպանության կառույց։ Նաբուգոդոնոսոր 2-րդ արքան Երուսաղեմի վրա հարձակվելիս ավերել է այն։ Շնորհիվ աշխարհագրական լավ դիրքի՝ այն կրկին վերաշինվել է և դարձել քարավանների իջևանատեղի։ Այնտեղ է գտնվել Պալմիրայի թագավորության մայրաքաղաքը՝ սենատով, ժողովրդական հավաքներով։

Հռոմեացիները պարթևների հետ պատերազմի ժամանակ (41 թվական) փորձել են գրավել Պալմիրան, բայց անօգուտ։ Տրայանոսի կառավարման շրջանում այն ամբողջությամբ ավերվել է հռոմեական զորքերի կողմից, սակայն Հադրիանոսը վերականգնել է այն անվանելով Ադրիանապոլիս։ Կարակալլայի օրոք (մոտ 212 թվական) Պալմիրան հռչակվել է հռոմեական գաղութ և կառավարման հանձնվել սենատոր Սեպտիմիուս Օդենատին։ Պալմիրիայի ամենահայտնի տիրակալը եղել է թագուհի Զենոբիան, ով զգալիորեն ընդարձակել է տերության սահմանները՝ ցանկանալով նույնիսկ հնազանդեցնել Հռոմին։ Զենոբիայի օրոք Պալմիրան հասել է իր փառքի գագաթնակետին։ Բայց դա կարճ է տևել։ Հռոմի կայսր Ավրելիանոսը, որոշելով կոտրել թագուհու հպարտությունը, 273 թվականին  Պալմիրան ենթարկեցրել է իրեն։ Նա գերել է Զենոբիային, մայրաքաղաքը դատարկվել է և դարձել Հռոմեական կայսրության մաս։ Հետագայում չնայած փորձերին քաղաքն իր  նախկին փառքը չի վերականգնել և 744 թվականին ավերվել է արաբների կողմից հետագայում դառնալով փոքրիկ բնակավայր։

Ներկայումս քաղաքի ավերակները ձգվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք մոտ երեք կիլոմետր։ Ավերակները տարբեր ժամանակներից են մնացել։ Պալմիրայում ամբողջ հողն է ծածկված ավերված շինությունների քարերով, բեկորներով։ Երևում են եկեղեցիների, պալատների, սյունաշարերի, ջրանցույցների մնացորդներ։ Իսկ մոտակա բլուրներից մեկի գագաթին կա ուշ արաբական շրջանի ամրոց։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular