ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը նոյեմբեր-դեկտեմբերին տեղայնացնելու եւ ներդնելու է 200 ուղեցույց, որոնք նախեւառաջ ուղղված են լինելու մարզերում առողջապահության մակարդակի բարձրացմանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Գիտեք, որ ակտիվ աշխատում ենք կլինիկական ուղեցույցների եւ պրոտոկոլների ներդրման ուղղությամբ:  Սա մի նախագիծ է, որը նախատեսված է առաջիկա 5 տարվա համար, որովհետեւ ուղեցույցների քանակը ընդհանուր մոտ 1000 է, իսկ Հայաստանի ներուժով տարեկան կկարողանանք ներթարգմանել, տեղայնացնել եւ ներդնել մոտ 200 ուղեցույց: Մենք որոշեցինք՝ որպեսզի մարզային առողջապահության մակարդակը երեւանյան առողջապահության մակարդակին հասցնենք, պետք է նախեւառաջ տեղայնացնել այն ուղեցույցները, որոնք կարեւոր են մարզային առողջապահության համար»,-ընդգծեց նախարարը:

Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերը ներառում են նաեւ կառուցվածքային բարեփոխումներ, որոնք ենթադրում են մի քանի բուժհաստատությունների միավորում:

«Որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման եւ առողջապահության որակը: Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ, որոշը ուղղակի կվերանան, դրանց փոխարեն մենք կվերապատրաստենք մեր բուժաշխատողերին եւ կզարգացնենք դրա դիմաց պալիատիվ բուժօգնությունը եւ ինտերնատները մեծահասակների համար: Ընդ որում, սա ուղղված է լինելու ոչ միայն ներքին շուկան հագեցնելու նոր ծառայություններով, այլեւ զարգացնելու բժշկական տուրիզմը»,-ներկայացրեց Լեւոն Ալթունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular