ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Nissan»-ը հայտարարել է զանգվածային կրճատումների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճապոնական ավտոարտադրող «Nissan» ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել մոտ 9 հազար աշխատակցի, ինչպես նաև 20 տոկոսով կրճատել արտադրական հզորությունները, հայտնում է Bloomberg-ը:

Պարբերականի տվյալներով ՝ ճապոնական ապրանքանիշի խնդիրները պայմանավորված են վաճառքների նվազմամբ, ինչպես նաև էլեկտրամոբիլների շուկայում Tesla-ի և BYD-ի հետ մրցակցությամբ:

«Nissan»-ը կանխատեսում է այս ֆինանսական տարվա գործառնական շահույթի կրճատում՝ 3,23 մլրդ դոլարից հասնելով 972 մլն դոլարի:

Ընկերությունը նաև որոշել է վաճառել մեկ այլ ավտոարտադրողի՝ «Mitsubishi Motors Corp»-ի բաժնետոմսերի 10%-ը, որն այժմ կազմում է 34%:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular