ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԾԿՀ նոր նախագահը խամաճիկ է՝ իշխանական օպերացիայի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարությունն այսօր կայացած նիստում Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունը կներկայացվի ԱԺ, որն էլ կընտրի ՀԾԿՀ ղեկավարին։ Մեսրոպյանի թեկնածությունն օրերս կայացած ՔՊ նիստում էին առաջադրել։ Իշխանափոխությունից հետո՝ 2019 թ. մայիսին նա նշանակվել էր ՀԾԿՀ անդամ, 2020 թ. նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո նա նշանակվել էր Կոտայքի մարզպետ, որտեղից էլ ազատվել էր 2022 թ.։

ՔՊ-ում խոսում էին, որ Սասուն Միքայելյանի ազգական Մեսրոպյանի վերաբերյալ վերապահումներ են ունեցել, նրան կասկածել մութ գործարքների մեջ։ Ի տարբերություն այլ թիմակիցների, որոնք ազատվելուց հետո անգործ էին մնում, Մեսրոպյանին տեղավորել էին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում, որպես Գլխավոր տնօրեն։ Այժմ էլ նշանակելու են ՀԾԿՀ նախագահ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին։ Նրա հետ աշխատանքից ազատվել էին նաև էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարներ։ Պատճառը, ըստ մամուլի, ռուսահայ օլիգարխին պատկանող «Հայկական էլեկտրական ցանցերը» զավթելու՝ գործող իշխանությունների ախորժակն է։ Մոտ մեկ ամիս անց հաջողվել է Բաղրամյանին փոխարինող գտնել, որն էլ չունի բավարար կամք և ցանկություն՝ դիմադրելու իշխանությունների ապօրինի ցանկություններին։ Ըստ էության, հանուն կոմֆորտի Մեսրոպյանն ամեն ինչ անելու է ՀԷՑ-ը խլելու համար։

Հասմիկ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular