ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օրից կլրանա 44-օրյա պատերազմի պաշտոնական ավարտի 4-րդ տարին: Հիշեցնենք, որ այդ պատերազմի պաշտոնական ավարտ է համարվում նոյեմբերի 9-ը, այն օրը, որի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում կապիտուլ յացիոն հայտարարություն է ստորագրել: Հարկավ, հետագայում նույն Փաշինյանի ու նրա ռեժիմի վնասարար գործողությունների բովանդակությունն ու նյութն այնպիսին էին և են, որ նույնիսկ այդ կապիտուլ յացիոն եռակողմ հայտարարությունը դրանց խորապատկերում ինչ-ինչ նպաստավոր դրույթներ պարունակող է թվում: Բայց հարցն այդ չէ միայն: Ավելի ճիշտ, դա հարցերից միայն մեկն է:
 
Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ այդ պատերազմը: Այդ հարցը համակողմանի դիտարկելու բազում առիթներ են եղել: Վերջին 4 տարում արձանագրվածի համատեքստում կարելի է հիմնավորված պնդել, որ Փաշինյանն ու իր գլխավորած ռեժիմը միտումնավոր տապալեցին բանակցային գործընթացը, անհավասարակշիռ ու գրգռիչ հայտարարություններով էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար որոշակի հող նախապատրաստեցին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմելու պլաններն իրականացնելու համար: Նախքան պատերազմը հետևողականորեն փչացրեցին հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները, բուն պատերազմի նախաշեմին հրաժարվեցին համատեղ զորավարժությունների (որոշակիորեն զսպիչ քայլի)՝ ՀԱՊԿ-ի, նույնն է թե՝ Ռուսաստանի առաջարկությունից: Բուն պատերազմի ընթացքում կայացրեցին անընկալելի ու ռազմական իրադրությամբ չարդարացված որոշումներ՝ կորստի մատնելով պատերազմի գոտում եղած առավել մարտունակ կազմավորումները:
 
Ավելին, պատերազմի ընթացքում Փաշինյանն ու նրա ռեժիմը մերժեցին ռազմական գործողությունների ընթացքը դադարեցնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նախաձեռնությունները, ինչի մասին մերկացնող հայտարարություններ արել են թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի այդ ժամանակվա ԱԳ նախարարը: Բայց նշվածները հիմնականում քաղաքական կամ ռազմաքաղաքական, արտաքինքաղաքական բաղադրիչներ են: Ըստ որում՝ ոչ ամբողջական ու համընդգրկուն: Ակնարկված համընդգրկունը կլինի, երբ իշխանափոխությունից հետո տեղի ունենա, այսպես ասենք՝ «հայկական Նյուրնբերգը», որտեղ կպարզվի, թե այդ ռեժիմի ֆունկցիոներներից ով ինչ դերակատարում է ունեցել Արցախն աղետի մատնելու և Հայաստանն էլ հարվածի տակ դնելու սև գործում: Այս անգամ մենք կկենտրոնանանք բարոյահոգեբանական, հասարակական մի քանի, ինչպես մեզ է թվում, էական հանգամանքների վրա:
 
Այսպես. 2020-ի նոյեմբերի 9-ից անցել է արդեն 4 տարի: Անողոք փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցիչ պաշտոնապես չեն հրապարակել իրենց հրահրած պատերազմում զոհված, իրենց իշխանության մեղքով կորստի մատնված մեր զինվորականների անունները, ավելի ճիշտ՝ ամբողջական անվանացանկը, նշումով, թե ով է զոհված, ով է անհայտ կորած համարվում, ով՝ գերեվարված: Այո, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր հայտարարել են ու հայտարարում են: Բայց թիվն՝ ի՞նչ: Փաշինյանն ու նրա իշխանավորները մի թիվ են ասում, ընդդիմադիրները՝ այլ: Շատերն անհամեմատ ավելի մեծ թվեր են հայտարարում: Բայց... զոհվածները թվեր չեն, զոհվածները մեր տղաներն են, մեր զինվորները, որոնք ունեն անուն-ազգանուն, ունեն կենսագրություն, թեկուզ այս իշխանության պատճառով՝ կարճ: Իսկ թե ինչու չեն հրապարակում անուն առ անուն, արդեն այլ հարց է, գուցե վախենում են, որ այդպիսով հնարավոր է լինելու (կամ՝ հնարավոր կլիներ) շատ ավելի հստակ պարզել, թե իրականում որքան է կազմել զոհերի թիվը, գուցե այլ պատճառներ կան:
 
Հնարավոր է՝ հետագայում նաև այդ պատճառները պարզվեն: Իսկ մինչ այդ... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմապատկել են Եռաբլուրն ու Հայաստանի այլ «Եռաբլուրները»: Այո, երբ քամուց, ասես՝ հրամանով փողփողում են եռագույն դրոշները, այդ ձայնից անհնար է չսարսռալ: Նրանք, ովքեր վերջին 4 տարվա մեջ թեկուզ մեկ անգամ եղել են «Եռաբլուրում», կհաստատեն: Բայց մենք պետք է իմանանք մեր բոլոր զոհվածների, անհայտ կորած համարվողների ու գերության մեջ հայտնվածների անունները: Բոլորի: Չէ՞ որ նրանք իրենց երիտասարդ կյանքերը դրել են հանուն այն բանի, որ մենք շարունակենք ապրել: Իսկ ի՞նչ է հայտնի մեր հասարակությանը այդ պատերազմում ծանր վիրավորում ստացած, հաշմված տղաների ու նրանց կյանքի մասին: Ցավոք, էլի շատ քիչ բան:
 
Ինչ վերաբերում է փաշինյանական իշխանությանը, ապա այս ընթացքում բազմիցս ենք տեսել նույն Փաշինյանի ցուցադրական խոնարհումները պատերազմում զոհված մեր որևէ հայրենակցի շիրիմին: Բայց դա կեղծավորություն է, ձևականություն ու «փիար»: Մինչդեռ, Փաշինյանի ու նրա իշխանության իրական ու բուն վերաբերմունքը, որն անջնջելիորեն խարանված է այլևս իրենց իշխանախմբի բոլոր ներկայացուցիչների ճակատներին, զոհվածների ծնողներին ու հարազատներին «Եռաբլուրում» զանազան սևակարմիր «բերետների» միջոցով հոշոտելքաշքշելն է:
 
Զոհվածի ծնողին քաղաքական պատճառներով հետապնդելը, շինծու մեղադրանքներ ներկայացնելը և այդպես շարունակ: Սա՛ է փաշինյանական իշխանության իրական վերաբերմունքն ու էությունը: Մի՞թե պատահական է, որ ամեն մի անհեթեթության համար լիուբոլ փող ունեցող, սնուփդոգերի չեղած համերգին միլիոններ վճարող, հրավառություններ սարքող, տաշի-տուշի «փառատոններ» անցկացնող իշխանությունը ամբողջ 4 տարվա մեջ այդպես էլ ոչ մի լումա չգտավ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակը մարմնավորող մեկ ամբողջական հուշակոթող նախաձեռնելու համար: Իրենց դա պետք չէ: Իրենք, հակառակը, նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները:
 
Ի դեպ, հենց այնպես չենք նշում՝ «պատերազմի պաշտոնական ավարտ» արտահայտությունը: Պատերազմն, ըստ էության, շարունակվում է: Եվ շարունակվելու է, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular