ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ գեղեցկության մրցույթի սկանդալային դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց տարածաշրջանում, քանի որ Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ռուս մոդել Իրինա Զախարովան, սակայն ամեն բան այդքան էլ հարթ չընթացավ, ինչպես հնարավոր է, որ սպասում էին շատերը։

Հոկտեմբերի 23-ին պարզ դարձավ, որ ազգությամբ ռուս մոդել Իրինա Զախարովան չի ներկայացնելու Հայաստանը գեղեցկության մրցույթում, քանի որ մրցույթի կազմակերպիչների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջներին: Ըստ այդ կետի՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Միսս Երևան փրոդաքշըն»-ի գործադիր տնօրեն Արմինե Մուրադյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, Զախարովան Հայաստանի քաղաքացիություն չունի։

«Մեր ունեցած ինֆորմացիայով ինքը Հայաստանի քաղաքացիություն չի ունեցել և ազգությամբ էլ հայ չէ, իսկ «Միսս տիեզերք»-ի հստակ կանոններից է, որ անպայման տվյալ երկրի քաղաքացիությունն ունենա։ Ով այս տարի «Միսս տիեզերք»-ի լիցենզիա  ձեռք բերել, մենք իրենց հետ կապ ենք հաստատել և ասել ենք, որ այս պահին մենք ունենք մասնակից, որը «Miss Grand International» մրցույթին է մասնակցում, և անմիջապես վերադառնալուց հետո մենք ամբողջովին պատրաստ ենք վճարել «Միսս տիեզերք»-ի լիցենզիայի համար, իրենցից գնենք։ Ամենակարևորը այստեղ պետության անունն է դրված, մեր համար դա էր ամենամեծ խնդիրը, որ մեր պետությունից գոնե հայ մասնակից գնար։ Մենք միակն էինք Հայաստանում, որ ունեինք պատրաստի մասնակից, որը լիարժեք կարող էր վերադառնալ և հաջորդ օրը մեկնել Մեքսիկա։ Նույնիսկ վիզայի հարցերն ենք լուծել, այսինքն մեր բոլոր ռեսուրսները օգտագործել էինք դրա համար, միայն թե Հայաստանից ազգությամբ հայ մասնակից ներկայացնեինք, խայտառակություն չլիներ։

Յուլիա Պավլիկովան լիցենզիա ձեռք բերած ռուս մասնակցին ևս չի ներկայացրել մրցույթի օրենքների մասին։ Ինքը միևնույն է չի կարող գնալ, որովհետև խնդիր կա։ Իմ ոչ հավաստի աղբյուրներից կարող եմ ասել, որ Զախարովան, ով պետք է մասնակցեր մրցույթին, նույնիսկ պատրաստվում է դատի տալ և կարծեմ արդեն դատի է տվել այդ Յուլիային։ Այստեղ և՛ մենք ենք տուժել, և՛ պետության անունն է տուժել, և՛ ռուս մասնակիցն է տուժել։ Ռուս մասնակիցը շատ լավ պատրաստված է եղել, մոտ 30-35 հազար դոլարի ծախս է արել։ Ստացվում է այնպես, որ այդ Յուլիան լիցենզիան վերցրել է ու խաբել է բոլորիս։ Այն հովանավորները, որոնք Յուլիային օգնել էին, պատրաստ էին նաև մեզ հետ աշխատել, աջակցել, որ միայն թե մրցույթին գնանք։ Բայց այստեղ Յուլիա Պավլիկովայի պատճառով ստացվում է, որ բոլորիս մատների վրա պտտացրին»,- ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արմինե Մուրադյանը։

Անդրադառնալով նաև նոր մասնակցին՝ Էմմա Ավանեսյանին, ով ներկայացնելու է Հայաստանը գեղեցկության միջազգային մրցույթին, Արմինե Մուրադյանն ասաց, որ «Միսս Երևան փրոդաքշն»-ից ոչ ոք չի ճանաչում իրեն։

«Ազգությամբ հայուհի է, 32 տարեկան։ Ոչ ոք իրեն չի ճանաչում։ «Միսս  տիեզերք» գեղեցկության մրցույթն այս տարի ընդհանրապես ստանդարտներ չունի՝ տարիք, հասակ, ամուսնացած, չամուսնացած, երեխա ունի, չունի, նույնիսկ՝ հղի։ Բացարձակ ստանդարտներ չկան։ Եթե մեր համաձայնությամբ լիներ ինչ-որ մեկի մասնակցությունը մրցույթին, մենք ոչինչ չէինք ձեռնարկի, նույնիսկ ով ուզեր՝ կգնար, բայց քանի տարի է՝ պայքարում ենք, որ մեր երկիրն այդ մեծ հարթակում նորմալ մասնակից ներկայացնի։ Մենք Գոհար Հարությունյանի հետ ընտրած թիմ ունենք դեռևս նախկին մրցույթներից, այսինքն մենք միշտ համագործակցում ենք, փորձում ենք ոլորտը կարգավորել։ Այն ինչը տեղի է ունեցել և իրենք լիցենզիան ձեռք են բերել, դա անկառավարելի է, ոչինչ չենք կարող անել։ Աուկցիոնով ձեռք են բերել, իրենց ասելով, աճուրդային է եղել և ձեռք են բերել։ Մենք համակերպվենք թե չհամակերպվենք՝ իրենք վճարել են, լիցենզիան ստացել են, դրա համար որևէ մեկս ոչինչ չենք կարող անել մինչև պետությունը դրա վերաբերյալ քայլեր չձեռնարկի, որի մասին մենք բազմիցս ենք խոսել։ Պետության կողմից այս ոլորտը ընդհանրապես չի կառավարվում, և եթե չի վերահսկվում՝ ցանկացած մարդ կարող է գնալ մեր երկրի անունից, որն աբսուրդ է ուղղակի»,- ասաց «Միսս Երևան փրոդաքշն»-ի գործադիր տնօրեն Արմինե Մուրադյանը՝ ավարտելով զրույցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular