ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք մեր հարաբերությունները․ Ալիևը շնորհավորել է Թրամփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ալիևը նշել է, որ Թրամփի ջախջախիչ հաղթանակն արտացոլում է ամերիկացի ժողովրդի զգալի աջակցությունն ու վստահությունը, որն արտահայտվել է անձամբ Թրամփի և նրա քաղաքական կուրսի նկատմամբ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը և հիշեցրել, որ իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմանը։

Ալիևը նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերության համար, որը կառուցված է փոխադարձ վստահության և աջակցության վրա՝ նշելով համատեղ ջանքերը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են գլոբալ մարտահրավերներին և ահաբեկչությանը հակազդելը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումը։ Ալիևն ընդգծել է Դոնալդ Թրամփի շարունակական և ամուր աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը։

Նախագահ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում և վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն համատեղ ջանքերը զարգացնելու բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը՝ հիմնված ազգային շահերի վրա, ներառյալ ազգային անվտանգության ապահովումը։

Վերջում Ալիևը Թրամփին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր կառավարության գործունեության մեջ՝ ի շահ ամերիկացի ժողովրդի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular