ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոմոդեդովոյում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս-ուկրաինական ճակատում ռուսների դեմ կռվելու համար։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Բալյանը ձերբակալվել է ՌԴ տարածք մուտք գործելու փորձ կատարելիս։

Հարցաքննության ժամանակ Բալյանն ընդունել է մեղքը իրեն մեղսագրվող հանցագործությունների մասով եւ սպառիչ ցուցմունքներ է տվել, հաստատելով ավելի վաղ քննության կողմից պարզված փաստերն այն մասին, որ զինված հակամարտությունում եղել է վարձկան զինյալ։ Համաձայն քննության, 22 թվականի նոյեմբերին ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը մոլդովական սահմանով մուտք է գործել Ուկրաինա, որտեղ տարածքային պաշտպանական ուժերի կազմում մինչեւ 23 թվականի դեկտեմբերը դրամական հատուցման դիմաց մասնակցել է մարտական գործողությունների Դոնեցկի եւ Լուգանսկի ժողհանրապետություններում, ինչպես նաեւ՝ Խերսոնի մարզում։ Բալյանի հանդեպ 24 թվականի օգոստոսին հեռակա մեղադրանք էր ներկայացվել եւ հայտարարվել հետախուզում։ Բալյանը կալանավորված է։ Նա ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular