ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ 11-ամյա երեխա է հոսպիտալացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։

Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular