ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության խզման մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պայմանագրերից և անցնում այլ երկրների հետ համագործակցության, news.ru-ի հետ զրույցում ասել է Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։ «Հայաստանն իսկապես քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պայմանագրերից աստիճանաբար դուրս գալու և այլ երկրների հետ համագործակցության անցնելու ուղղությամբ։ Դա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակաուղղված երկարաժամկետ քաղաքականությունն է, որը նա վարում է զենք գնելով Ֆրանսիայից, ՆԱՏՕ-ի այլ երկրներից և Հնդկաստանից։ Ռուսաստանի նկատմամբ Երևանի ոչ բարեկամական գործողությունները վերջին շրջանում սովորական են դարձել, դա նրա արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանն օբյեկտիվորեն հեռանում է Ռուսաստանից»,- հայտարարել է Սոլոննիկովը։

Քաղաքագետը նաև ասել է, որ առաքումների հետաձգման հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ռուս արտադրողների, այլ նաև արտասահմանյան արտադրողների մոտ։ Նրա կարծիքով, եթե կան նման խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն այլ ճանապարհներով, և ոչ թե դաշնակիցներին անտեսելով։

Ավելի վաղ Avions Legendaires պորտալը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ Սու-30ՄԿԻ կործանիչների մատակարարման շուրջ, որոնք մշակված են ռուսական մոդելի հիման վրա հնդկական ռազմաօդային ուժերի կարիքների համար։ Միաժամանակ, Երևանը դժգոհում է, որ Ռուսաստանը չի կատարել Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պատվերը։ Մինչ այդ էլ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորության հետ։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և չի նախատեսում վերադառնալ «այն հարաբերություններին, որոնք նախկինում կային»։ Նրա խոսքով Հայաստանն իրեն «չի տեսնում այն ռազմական դաշինքի մեջ, որը չի աշխատում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular