ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  մայիսի 14–15-ը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Համաժողովի հիմնական թեման Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարում մետաքսի ծովային ճանապարհի համատեղ կառուցումն էր, որի նախաձեռնողը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է: 

Այս նախագծում ներգրաված են հարյուրից ավելի երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնց մասնակցությամբ և աջակցությամբ այն զգալի առաջընթաց է արձանագրել։ Ձևավորվել է միջազգային համագործակցության խոշոր կոնսենսուս, որը բոլոր մակարդակներում  արդեն  նշանակալի արդյունք է գրանցել։ 

Ներկայացուցչական համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և բազմաթիվ այլ ընկերություններ։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած լիագումար նիստում քննարկվել են ծրագրի  ֆինանսական հնարավորությունները, անարգել առևտրին վերաբերող մի շարք հարցեր։ Հաջորդիվ կայացել են խմբային 6 քննարկումներ։ 

Համաժողովի ընթացքում  նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի բարելավելու Հայաստանի տարանցիկ հնարավորությունները Արևելյան Ասիայով կապ հաստատելու Ռուսաստանի Դաշնության և եվրոպական այլ երկրների հետ:

Հաշվի առնելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Մետաքսի ճանապարհի մի հատվածն է,  ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները և դրանց ծավալը մեծացնելու նախապայմանները:

Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել տրանսպորտի ոլորտը կարգավորող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև չինական մի շարք շինարարակա ն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular