ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանի նախագահ և վրացական ընդդիմության ֆորմալ առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հերթական հակահայկական քայլն է կատարել, իր անձնական էջով կիսվել էր վրացական մի զբոսաշրջային կազմակերպության հրապարակմամբ, որտեղ Լոռու մարզը ներկայացվում էր որպես վրացական տարածք։ Օրեր առաջ էլ նա Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե վրացական ընտրություններում կիրառվել է «հայկական կարուսել» կոչվող ընտրակեղծիքը։

Վրաստանի նախագահի և արևմտամետ սեգմենտի հակահայկական այս դրսևորումներն ամենևին էլ պատահական չեն, այլ ուղղորդված են Արևմուտքից։ Նիկոլ Փաշինյանի ԲՐԻԿՍ գագաթաժողով այցը, ռուսական կողմի հետ լոյալ զրույցները հարուցել են Արևմուտքի զայրույթը։ Ու թեպետ Բրյուսելից, Փարիզից, Վաշինգտոնից շարունակում են շոյել Փաշինյանի գլուխը, փշի-փշի անել, բայց վրդովված են, որ նա փորձում է մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ուստի և, նախազգուշացում են ուղարկում Սալոմե Զուրաբիշվիլիի բերանով։

Զուրաբիշվիլին Ֆրանսիայի քաղաքացի է, գտնվում է Փարիզի անմիջական վերահսկողության ներքո, և հենց Մակրոնի հրահանգով է խայթել Հայաստանին։ Հատկապես, որ խորհրարանական ընտրություններում հայաբնակ շրջանները գրեթե 95 տոկոս քվե են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ 

Մերի Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular