ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայի պատգամավոր Դելյագինը Փաշինյանին առաջարկել է հայկական կոնյակը «թեյ» անվանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում արտադրվող կոնյակը պետք է վերանվանի ոչ թե «բրենդի», այլ «թեյ»։  Նման կերպ է info24.ru-ի հետ զրույցում Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը մեկնաբանել Հայաստանի կառավարության ղեկավարի կոչը անգամ «ընտանիքներում» չօգտագործել «կոնյակ» անվանումը։

Ըստ պատգամավորի Փաշինյանը հրաժարվում է ազգային ինքնությունից հանուն եվրոպական ընտրության և հիմա «իր ֆրանսիացի տերերին ընդառաջ քայլ է արել» կոչ անելով համաքաղաքացիներին հայկական կոնյակն անվանել «բրենդի»։ Պատգամավորի խոսքով Ուկրաինայի կառավարության որոշ պաշտոնյաներ արդեն իսկ նման կերպ են վարվել։

Բայց Դելյագինը նշել է, որ Փաշինյանն այդ ալկոհոլային արտադրանքի համար ամենահարմար անունը չի ընտրել: «Բրենդի» անվանումը ֆրանսիական Կոնյակի շրջանից դուրս արտադրվող կոնյակային խմիչքների ընդհանուր ընդունված անվանումն է: Միևնույն ժամանակ, «Հայկական թեյ» անվանումը, ըստ պատգամավորի, ավելի հարմար կլիներ այդ ալկոհոլային խմիչքի համար։ «Կա ադրբեջանական թեյ, կա հայկական թեյ։ Ինձ թվում է, որ դա լավ ելք կլիներ ստեղծված իրավիճակից, բայց նման ելքը պահանջում է թեկուզ մի քիչ հումորի զգացում»,- ասել է Դելյագինը։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը կոչ էր արել հայրենակիցներին անգամ ընտանեկան մասնավոր զրույցներում հրաժարվել «հայկական կոնյակ» բառից և այն փոխարինել «բրենդի» բառով։ Նա ընդգծել էր, որ կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է։ Քաղաքական գործչի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել որոշ համաքաղաքացիների մոտ։ Օրինակ ակտիվիստ Միկա Բադալյանը վարչապետին մեղադրել է հայկական ազգային ինքնությունը ոչնչացնելու փորձի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular