ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել, վերջինիս դեմ ամենատպավորիչ ու հասցեական ելույթներն ունեցել են հատկապես սորոսականները եւ, մանավանդ, երկու պատգամավոր տիկնայք՝ իր թուրքական կապերով հայտնի Մարիա Կարապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած պաշտպանության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 05․ 11․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular