ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը դեն է նետում հայության ինքնության հիմնաքարերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Շեղող մանևր. ինչո՞ւ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել հայկական կոնյակից» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական կոնյակ այլևս չկա և չպետք է լինի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, «կոնյակ» բառը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է։ «Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ,- հայերին բացատրել է Նիկոլ Փաշինյանը,- եթե նոր անուն մտածել չի ստացվում, որն ընդունելի կլինի բոլորին, ուրեմն պետք է մտածել «բրենդի» անվան շուրջ»։ Առաջին հայացքից սա հնչում է որպես վարչապետի կողմից երկրի ազգային շահերի իրական ու ևս մեկ դավաճանություն:
 
«Կոնյակը Հայաստանի խորհրդանիշներից է, գրեթե նույնն է, ինչ Արարատը։ Այն դարձել է հայկական գինեգործության բնորոշ նշանը։ Սա նույն ապրանքանիշն է նախկին ԽՍՀՄում, ինչ վրացական գինին, և հետխորհրդային տարածքում շատերը կոնյակն ասոցացնում են Հայաստանի հետ»,- regnum.ru-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Ստացվում է, որ Փաշինյանը հրաժարվում է դրանից՝ նոր սկանդալի տեղիք տալով։ Սակայն խնդիրն այն է, որ այդ սկանդալի հիմքը շատ երերուն է։ «Կոնյակ» բառը պաշտպանված է ֆրանսիական օրենսդրությամբ, այն կարող է օգտագործվել միայն այն թունդ ալկոհոլային խմիչքի համար, ինչպիսին է կոնյակը, որն արտադրվում է Շարան տի դե պար տ ա մեն տում (որ տ ե ղ գտնվում է Կոնյակ քաղաքը): Երևանը ճանաչել է Ֆրանսիայի օրենսդրության այդ նորմերը Փարիզի պահանջով։ Հակառակ դեպքում Ֆրանսիան թույլ չէր տա Հայաստանին 2017 թվականին (Սերժ Սարգսյանի օրոք) ստորագրել Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Միևնույն ժամանակ, Հայաստանին տրվել է բավականին երկար անցումային շրջան՝ 25 տարի, որպեսզի հրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից։
 
2032 թվականից չպետք է նոր պիտակներ տպել «կոնյակ» բառով, իսկ 2043 թվականի սկզբից այդ տերմինը պետք է ամբողջությամբ վերացվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է արագացնել գործընթացը: Արագացնել և, միևնույն ժամանակ, խորացնել: Նա կոչ է արել ոչ միայն պաշտոնապես դադարեցնել հայկական կոնյակը կոնյակ անվանելը, այլև մասնավոր շփումներում, այդ թվում՝ ընտանիքներում դադարեցնել այդ բառն օգտագործելը։ Իհարկե, սկանդալ է սկսվել: Ներկայիս վարչապետի ընդդիմախոսները Փաշինյանի այդ հայտարարությունը կապում են նրա նախկին գործողությունների հետ և այդ ամենում տեսնում են միասնական հակահայկական ռազմավարություն։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց դա էլ պետք է Նիկոլ Փաշինյանի վարչակազմին։ Հայաստանի վարչապետը, ըստ տեղի փորձագետների, միտումնավոր է բարձրացրել կոնյակի թեման, որը շատերի համար ցավոտ է (բայց իրավաբանորեն բավականին անվտանգ), որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի իր վարչակազմի ավելի հնչեղ հայտարարություններից, որոնք ավելի ռեզոնանսային են և իրավաբանորեն վիճելի:
 
«Կոնյակի մասին Փաշինյանի խոսքերը հնչել են խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեղ ելույթից հետո։ Նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն այլևս առաջնահերթություն չէ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար։ Այդ իսկ պատճառով մի շարք փորձագետներ և լրատվամիջոցներ կարծում են, որ Փաշինյանը ցանկանում էր հասարակության ուշադրությունը շեղել Միրզոյանի խոսքերից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի թիմը լքում է հայկական ինքնության հիմնաքարերից մեկը»,- կարծում է Հայկ Խալաթյանը։ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (պաշտոնական տարեթիվը 1915 թվականն է, թեև հալածանքներ են եղել և՛ առաջ, և՛ դրանից հետո) ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդն է, դա հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական գլուխն է։ Եվ պաշտոնական Երևանը Սփյուռքի, այսինքն՝ Ցեղասպանության ժամանակ սպանվածների կամ այլ երկրներ ստիպողաբար փախածների հետնորդների հետ զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը և զղջա դրա համար:
 
Այո, նման կերպ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու մեթոդները կասկածելի են։ Զգալի գումարներ են ծախսվել արևմտյան խորհրդարանականների լոբբինգի վրա հենց այդ խորհրդարանների մակարդակով Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար։ Սակայն այդ ճանաչումները որևէ ազդեցություն չեն ունեցել Թուրքիայի նկատմամբ արևմտյան պետությունների քաղաքականության, ինչպես նաև հենց Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան զղջա և սկսի սեփականության վերադարձի, ինչպես նաև փոխհատուցման գործընթացները։ Մյուս կողմից՝ նպատակին հասնելու սխալ մեթոդները չպետք է չեղարկեն նպատակը: Հայ բնակչության համար դա ոչ միայն արդարության, այլ նաև հարգանքի հարց է նրանց նկատմամբ, ովքեր 1915 թվականին թուրքերի կողմից դաժանորեն սպանվել, բռնաբարվել ու խոշտանգվել են։ Սա, ինչպես արդեն նշվեց, հայկական ինքնության հիմնաքարն է։
 
Հիմա Փաշինյանը դեն է նետում այդ հիմնաքարը՝ հանուն «ոսպապուրի», այսինքն՝ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբի, ճիշտ այնպես, ինչպես նախկինում դեն նետեց Լեռնային Ղարաբաղի հիմնաքարը՝ հանուն Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման (որը դեռ տեղի չի ունեցել), ինչպես նաև Հայաստանին ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու ծրագրի իրականացման համար (ինչը տեղի է ունենում հիմա): «Ժողովուրդը ուշադրություն է դարձնում նրա վրա, որ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է Հայաստանի բոլոր ավանդական խորհրդանիշներից»,- վստահ է Հայկ Խալաթյանը։ Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ նա կհաջողի։ Հայ հասարակությունը դեռ չի կարողանում ուշքի գալ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության հետ կապված ցնցումից։ Ժողովուրդը հոգեբանորեն կոտրված է և ենթակա տարբեր տեսակի մանիպուլ յացիաների, երբ բնակչությանը խոստանում են ներկա անհույս թվացող իրավիճակից դուրս գալու հեշտ տարբերակներ, իրական խնդիրների իբր պրագմատիկ լուծումներ։ Եվ հանուն դրա, ինչպես վստահեցնում է Փաշինյանը, կարելի է նույնիսկ նախնիների հիշատակը զոհաբերել։ Էլ ինչ խոսենք կոնյակի մասին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular