ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լավ չգիտեն, թե ուր են մեկնում և ինչ ռեժիմ է իրենց հյուրընկալելու Բաքվում: Իրականում Արևմուտքը հրաշալի գիտի, առավել քան մանրամասն տեղյակ է, թե ով է Ալիևը, ինչ հանցանքներ է գործել ինչպես մարդկության դեմ, այնպես էլ՝ իր կառավարման ներքո գտնվողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացված և այլն: Արևմուտքում հրաշալի տեղյակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրված պետություն է: Այն, որ առնվազն արևմտյան տերություններում այդ ամենին շատ լավ տեղյակ են, կարելի է հիմնավորել բազմաթիվ դրսևորումներով:
 
Բայց այս դեպքում խոսքը հետաքննող լրագրողների OCCRP միավորման պատրաստած հրապարակում-բացահայտումների մասին է: Մարդիկ մանրակրկիտ հետաքննություն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթե բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները անմիջականորեն կամ թեթևակի անուղղակիորեն կապակցված են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հետ: Այնպես որ՝ գիտեն: Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խոսք չկա Իլհամ Ալիևի ու նրա գլխավորած ռեժիմի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող եք չկասկածել, որ արևմտյան բոլոր գլխավոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթաժողովների են գնում, մանրամասն տեղյակ են նաև այդ հանցագործություններից:
 
Ու այդ ամենի հետ կապված՝ անխուսափելի հարց է ծագում, թե այդ ամենն իմանալով, ավելին, նման հրապարակումներ ու բացահայտումներ, այսպես ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպե՞ս է, որ, միևնույնն է, մեկնում են Բաքու՝ հյուրընկալվելու Ալիևին, նրա հետ գրկախառնվելու և... ոչ միայն: Դրա հնարավոր պատասխանն էլ պարզ է. Արևմուտքի համար ադրբեջանական նավթի ու գազի «հոտը» շատ ավելի կարևոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրա ապրելու իրավունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժեքներ», ինչ-որ համամարդկային արժեքներ: Արևմուտքի համար միշտ էլ եղել է, կա ու կլինի միայն մեկ արժեք՝ փող, շահ: Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների մասին, կներեք, ընդամենը միամիտ-դյուրահավատներին «ֆռռացնելու» և «քցելու» գործիքներ են:
 
Ավելին, Արևմուտքում գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի ու իրենց իրականում վերավաճառում է Ռուսաստանի գազը, որից իրենք, իբր, հրաժարվել են: Բայց այնպես են ձևացնում, թե չգիտեն դրա մասին: Այնպես որ, գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը: Ուղղակի անգերազանցելի ցինիզմը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular