Երևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։
Լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ընդգծեց, որ նման խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ։
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։
Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունվարին կարծիք էր հայտնել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը պատրաստ կլինի 2028 թվականին։