ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները վերականգնվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով առաջացած վնասների վերականգնման աշխատանքներին:

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նախարարը նշեց, որ կառավարության աշխատանքները բաժանվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ փուլում փորձում են հնարավորինս արագ վերականգնել ենթակառուցվածքները: «Հիմա կարճաժամկետ փուլում ենք, և մի շարք ենթակառուցվածքներ արդեն ժամանակավոր վերականգնված են, այդ թվում՝ ճանապարհները և ժամանակավոր կամուրջները»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ զուգահեռաբար իրականացվում են նաև երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ պատվիրել են Ասիական զարգացման բանկի կողմից Դեբետի ավազանի ամբողջական ուսումնասիրություն, որի արդյունքում փոփոխություններ կկիրականացվեն մի շարք հիմնական ենթակառուցվածքներում և համապատասխան պաշտպանական աշխատանքներ կձեռնարկվեն:

«Նույնն արել ենք M4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի հետ կապված, որտեղ արդեն մրցույթով պատվիրել ենք ուսումնասիրություն իրականացնող ընկերություն, որպեսզի մեզ առաջարկի համապատասխան լուծումներ»,- ավելացրեց նա: 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ժամանակավոր կամուրջների տեղադրման գործընթացը ընթացքի մեջ է, և արդեն վերականգնվել են հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները, բոլոր տուժած բնակավայրերի հետ կապը վերականգնվել է: 

«Շարունակում ենք բարելավել ժամանակավոր ենթակառուցվածքները, և արդեն ունենք բնակավայրեր, որոնք հիմա օգտվում են նոր կամուրջներից»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular