ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի. այնտեղ 6 բաց և 4 փակ կորտ կլինի

ՍՊՈՐՏ
Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախատեսվում է թենիսի ակադեմիա հիմնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
 
Նշենք, որ դեռ տարվա սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ավինյանի հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ, թենիսիստներ, ճարտարապետներ դեմ արտահայտեցին թենիսի կորտերի և՛ քանդմանը, և՛ տեղափոխմանը։
 
Մակվեցյանի խոսքով` հավաքովի կոնստրուկցիաներով մարզադաշտի կառուցման աշխատանքները մեծ կարևորություն ունեն Երևանի սպորտային ենթակառուցվածքների զարգացման և երիտասարդների առողջ ու ակտիվ միջավայրի ապահովման համար։ Նոր մարզադաշտի կառուցումը հնարավորություն կտա արագ և արդյունավետ սպորտային հարթակ ստեղծել։ Արդեն իսկ կազմվել է հավաքովի կոնստրուկցիաների մարզադաշտի ելակետային տվյալներով տեխնիկական բնութագիրը։ Առաջիկայում նախագծային մրցույթ հայտարարելու համար այդ բնութագիրը կփոխանցվի շինարարության և բարեկարգման վարչությանը։
«Ակադեմիայում 6 բաց և 4 փակ կորտ կլինի։ Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Մարզակառույցը 350 նստատեղ կունենա, որը հնարավորություն կտա նաև միջազգային խոշոր մրցաշարեր իրականացնել»,– նշեց Մակվեցյանը։
Ի հավելումն` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն գործնական փուլը կսկսվի։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular