ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ. Բադասյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կար պայմանավորվածություն, և պայմանավորվածությունը վերաբերում էր նրան, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մաքսակետը գործելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարգարայի անցակետը շտապ վերանորոգելու պատճառների վերաբերյալ հարցին։

«Դրա համար ենք շտապել, դրա համար ենք կառուցման աշխատանքներն արել: Մենք ստեղծել ենք պայմաններ քաղաքացիների հոսքն ապահովելու համար»,- նշեց Բադասյանը:

Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցներ, թե թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ, Բադասյանը պատասխանեց, թե բացառված է, չի կարող նման բան լինել։ 

«ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Մարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։

«Վերջնական ծախսերը, կարծեմ, 1 միլիարդ, մի փոքր ավելի են»,- ասաց ՊԵԿ նախագահը։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular