ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր որոշել է նիստի օրը, որտեղ քննարկելու են Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցը։ Օրեր առաջ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Նիկոլ Փաշինյանը, լսելով գրեթե չորս տասնյակ ՔՊ-ականների դժգոհությունները Քոչարյանի աշխատանքից, պահելաձևից, գործընկերների հետ լպիրշ վերաբերմունքից, որոշման պատասխանատվությունը թողել է խմբակցության վրա։

«Քաղպայմանագիրը» խորհրդարանում 71 պատգամավոր ունի, ու, ըստ ամենայնի, 90 տոկոս և ավելին կամ հակված են քվեարկել Քոչարյանի դեմ, կամ էլ քվեարկելու են՝ խնդիրների չբախվելու համար։ Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնող խմբի նիստում կեսբերան նեղսրտել էր, թե իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու դեպքում վայր կդնի նաև պատգամավորական մանդատը։ Ավելի է զարմացել, երբ իր առաջարկը խանդավառությամբ է ընդունվել կուսակիցների կողմից։ Եվ այժմ, առավել ազդեցիկ ՔՊ-ականները մշտապես չեզոք խաղացող կուսակիցներից պահանջում են միանալ իրենց նախաձեռնությանը և կողմ քվեարկել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությանը, հակառակ դեպքում սպառնալով, որ ՔՊ նոր ցուցակում չեն լինելու։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը լայն արտոնություններ է տրամադրում՝ ծառայողական մեքենա, ավելի բարձր աշխատավարձ և պարգևավճարներ, ներկայացուցչական ծախսերի փոխհատուցում, նաև գործադիրի ու այլ անձանց հետ շփումների ավելի լայն հնարավորություններ՝ դրանից բխող կոռուպցիոն սխեմաներով։ Եվ Անդրանիկ Քոչարյանը բնավ չի ցանկանում զրկվել այդ արտոնություններից։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ էլ փորձում է Նիկոլ Փաշինյանի միջոցով կանխել իր պաշտոնանկությունը։ Ամեն դեպքում, հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվելու դեպքում, եթե վայր դնի նաև մանդատը, Անդրանիկ Քոչարյանին անտեր չեն թողնելու: Նա բավական մեծ տեղեկությունների է տիրապետում ապրիլյան ու 44 օրյա պատերազմների քննիչ հանձնաժողովի նախագահ է եղել, և Քոչարյանին կտեղավորեն կամ վարչապետի, կամ նախագահի աշխատակազմում, որպեսզի հնարավոր լինի վերահսկել։

Աննա Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular