ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է ճակատամարտը Շուշիի համար․ պատմության այս օրը ( 04 նոյեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Միասնության օր, Պանամա` Դրոշի օր, Տոնգա` Դրոշի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայա ֆոքսի գիշերվա օր, Իտալիա՝ Ազգային միասնության և զիված ուժերի օր, Ուկրաինա՝ Երկաթուղայինի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 –ծնվել է դերասան Հովհաննես Աբելյանը։

1892- վախճանվել է բանաստեղծ և դրամատուրգ Խորեն Գալֆայանը (Նար Պեյ)։

1921 –ծնվել է  ռուսաստանցի հայազգի բալետ պարող Գեորգի Ֆարմանյանցը։

1941 –ծնվել է նկարչուհի Ադա Գաբրիելյանը։

1958 –ծնվել է խորհրդահայ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։

1959– ծնվել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Օվյանը։

1971- վախճանվել է դերասանուհի Արուս Խուդանյանը։

1988- վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը։

1989- վախճանվել է արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյանը։

1996- Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի վարչապետ։

2003- Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 4-7-րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։ 

2004 —վախճանվել է խորհրդահայ երաժշտագետ, մանկավարժ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը։

2007- Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:

2010-ադրբեջանական գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հանձնվել է հայկական կողմին ադրբեջանի հետ շփման գոտու հյուսիսարևելյան` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում:

2011-սկսվել է Քելբաջարը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը։

2015-Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարվել է «Անտոնով» տիպի օդանավ, որի անձնակազմի վեց անդամներից հինգը եղել են հայեր։

2016- պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը։

2017- Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Շուշիի համար, փակվել է Հայաստանից ԼՂՀ տանող Լաչինի ճանապարհը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1429 - Ժաննա դ'Արկն ազատագրել է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։

1493– Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Գվադելուպա կղզին։

1497– պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասել են Աֆրիկա։

1576 —Ութսունամյա պատերազմի ժամանակ իսպանական զորքերը գրավել են Անտվերպենը։

1582 —Չուվաշյան հրվանդանի մոտ Երմակի ռուսական բանակը ջախջախել է սիբիրյան խան Կուչմային և երեք օր անց մտել նրա խանության մայրաքաղաք Իսկար։

1575– ծնվել է իտալացի գեղանկարիչ Գվիդո Ռենին։

1862 —Ռիչարդ Հատլինգն արտոնագրել է աշխարհում առաջին «Revolving Battery Gun» բազմափող գնդացիրը։

1869– լույս է տեսել «Նեյչլ» օրաթերթի առաջին համարը։

1874– վախճանվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1879- ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրել է աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։

1890 —Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ստորգետնյա  էլետրական երկաթուղին՝ մետրոն։

1914- գերմանական «Քարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվել է  263 մարդ։

1921 —Տոկիոյի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Տակասի Խարայի սպանությունը։

1922 —անգլիացի  հնեաբան Քարտերը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում։

1924- վախճանվել է ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորեն։

1946-Փարիզում կազմակերպվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, մշակույթի և գիտության հարցերով կազմակերպությունը։

1956-սկսվել է «Վիխր» օպերացիան, որի շրջանակներում ըստ շուտափույթ  ստեղծված Յանոշ Կադրի ղեկավարած Հունգարական կառավարության  հրավերով մարշալ Ժուկովի ղեկավարած խորհրդային զորքերը մտել են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։

1967-Մոսկվայում շահագործման է հանձնվել Օստանկինո հեռուստաաշտարակը։

1970- Սալվադոր Ալյենդեն ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։

1979 - Թեհրանում ուսանողները՝ իրանական «հեղափոխական գվարդիան», պատանդ են վերցրել Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների:

1984– հիմնադրվել է «Dell» ընկերությունը։

1995 —Թել-Ավիվի Իսրայելի Թագավորների հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցի ժամանակ սպանվել է Իցխակ Ռաբինը։

2008- առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ է ընտրվել սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular