ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ալիկանտեի համալսարանի իսպանացի կլիմայագետները բացատրել են հոկտեմբերի վերջին Վալենսիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառը: Աղետի զոհ է դարձել ավելի քան 155 մարդ։ Այս մասին հայտնում է Live Science պորտալը։

Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Վալենսիայի որոշ շրջաններում ընդամենը մի քանի ժամում գրանցված տեղումները համարժեք են եղել գտարեկան նորմային: Տեղ-տեղ երկնքից թափվող ջրի ծավալը հասել է 500 լիտրի մեկ քառակուսի մետրի վրա։

Փորձագետների կարծիքով, աղետի պատճառ է դարձել Depresión Aislada en Niveles Altos (DANA) երևույթը, որը թարգմանաբար նշանակում է «բարձր մակարդակների մեկուսացված դեպրեսիա»։

DANA-ն «սառը կաթիլ» երևույթի ուժեղացված տարբերակն է Այն տեղի է ունենում, երբ տաք օդի զանգվածը մոտ 9 հազար մետր բարձրության վրա բախվում է անշարժ սառը ճակատին։

Մթնոլորտի վերին շերտերում շատ ուժեղ քամու հոսանք կա, որը գոտեվորում է Երկիրը։ Երբեմն այս հոսանքը սկսում է տատանվել: Երբ դա տեղի է ունենում, տատանումը կարող է սառը օդը պահել մեկ տեղում:

Երբ սառը և շատ տաք օդը հանդիպում են, ջերմաստիճանի զգալի տարբերություն է առաջանում, որը ստիպում է, որ  տաք օդային զանգվածները վեր բարձրանան՝ հագենալով ջրային գոլորշիներով: Եթե ջերմաստիճանի այս հակադրությունը զուգորդվում է Միջերկրական ծովի խոնավության հետ, ապա արդյունքը դառնում են սաստիկ փոթորիկներն ու հորդառատ անձրևները:

DANA-ն բնութագրվում է շատ առատ տեղումներով, որոնք գերազանցում են որոշ փոթորիկների տեղումների քանակը:

Ըստ օդերևութաբանների, վերջին DANA-ն ամենաուժեղն էր Իսպանիայում 21-րդ դարի սկզբից ի վեր։ Ամենահորդառատ անձրևներն առաջացել են Վալենսիայի ափերի մոտ 22°C ջրի ջերմաստիճանի պատճառով, որը տարվա այս եղանակի կլիմայական նորմայից բարձր է:

Գիտնականները նշել են, որ վերջին աղետի մասշտաբները ուղղակիորեն կապված են կլիմայի փոփոխության հետ, քանի որ Միջերկրական ծովը տաքանում է արագացված տեմպերով։ 1980-ականներից նրա ջրերը տաքացել են 1,5°C-ով, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է այս տարածաշրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը նույն ժամանակահատվածում։

  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular