ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Լալիկ Խաչատրյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքի 72-րդ տարում մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լալիկ Խաչատրյանը։

Լալիկ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականին։ 1969 – 1973 թթ․ սովորել է Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում, 1978 – 1981թթ․՝ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ էր, իսկ 1983-1985. թ. -ին Մոսկվայում ստացել է Գերմաներենի մասնագետի որակավորման օտար լեզուների պետական դասընթացներ։ Անվանի լեզվաբանը 1982 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ որպես Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ, իսկ 2002-ից մինչև օրս նույն ամբիոնի պրոֆեսոր։

Շուրջ մեկուկես տասնամյակ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայոց լեզվի դասավանդման և մեթոդիկայի ամբիոնը։

Նրա գիտամանկավարժական երկարամյա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 2019 թվականին հիմնադրված Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան, որը ղեկավարեց մինչև կյանքի վերջին օրը։ Լաբորատորիայի հնգամյա գործունեության ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ գիտաժողովներ, անվանի լեզվաբանների մասնակցությամբ գիտական տարբեր ձեռնարկներ, տպագրվեցին ժողովածուներ՝ նվիրված լեզվաբանությանն ու դրա հիմնախնդիրներին։

Մանկավարժական իր ողջ գործունեության ընթացքում Լալիկ Խաչատրյանը կրթել է մանկավարժ-լեզվաբանների մի քանի տասնյակ սերունդների, նրանց փոխանցել ժամանակակից հայոց լեզվի, գրաբարի, հայոց լեզվի պատմության, լեզվաբանության ներածության, ընդհանուր լեզվաբանության և լեզվի տեսության վերաբերյալ հիմնարար ու բազմակողմանի գիտելիքներ։

Դասագրքերի, մենագրությունների, բառարանների, շուրջ 170 հոդվածի հեղինակ էր, որոնք նվիրված էին հայոց լեզվի, լեզվի դասավանդման մեթոդիկայի, հայերենի և այլ լեզուների տիպաբանության տարաբնույթ հարցերին, ինչպես նաև լեզվաբանական նորագույն ուղղություններին։

Անվանի լեզվաբանն ու վաստակաշատ մանկավարժը բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար արժանացել է մի շարք պարգևների։

Լեզվաբանության և մանկավարժության անմնացորդ նվիրյալի, վաստակաշատ մանկավարժի՝ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին՝ Լալիկ Խաչատրյանի մահվան կապակցությամբ:

Լալիկ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին․ տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular