ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքերում է հազը հուշում քաղցկեղի կամ սրտամկանի հիվանդությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հանրահայտ ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կոչ է արել չանտեսել տևական հազը, քանի որ այն կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների մասին։ Բժշկի խոսքով՝ ծխող մարդկանց մոտ նկատվող տևական հազը կարող է պայմանավորված լինե թոքերի քաղցկեղով, գրում է medikforum.ru կայքը։

«Եթե դուք թողել եք ծխելը, իսկ հազը դեռ պահպանվում է ավելի քան մեկ ամիս, ապա հարկավոր է համակարգչային շերտագրություն անել», — խորհուրդ է տվել մասնագետը՝ հավելելով, որ նման հազը կարող է հուշել քաղցկեղի մասին նաև այն դեպքում, երբ խորխի մեջ նկատվում են արյան հետքեր, մինչդեռ հիվանդի մոտ թոքաբորբ կամ թոքերի որևէ այլ վարակ չի հայտնաբերվել։

Բացի այդ, քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը կարող է լինել նաև քաշի ակամա կորուստը, որը ևս չի կարելի անտեսել։ Ինչպես շեշտել է Մյասնիկովը, հասարակ ռենտգենյան հետազոտությունը կարող է ցույց չտալ թոքերում առկա ուռուցքը, ուստի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է ավելի մանրակրկիտ հետազոտություն անցնել։

Թոքերի քաղցկեղից բացի, տևական հազը կարող է հուշել նաև սրտամկանի հետ կապված խնդիրների մասին։ Եթե հազը չոր է լինում, չի մեղմվում,  ձեռք է բերում քրոնիկ բնույթ և պայմանավորված չի լինում շնչառական համակարգի հիվանդություններով, ապա հարկավոր է դիմել սրտաբանին։

«Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի և շաքարի սահմանային մակարդակի դեպքում կարող են նկատվել սրտամկանի աշխատանքի խանգարումներ։ Մարդը սկսում է մի փոքր հազալ։ Սա քրոնիկ հազի ամենատարածված պատճառներից մեկն է», — նշել է Մյասնիկովը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular