Մոլդովայի վարչապետի ձայնով զանգել և սպառնացել են քաղաքացիներին. պարզվել է` ռոբոտ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի ձայնով ռոբոտը զանգահարել և սպառնացել է Մոլդովայի քաղաքացիներին։ Այս մասին գրում է տեղական Noi հրատարակչությունը:
Մոլդովայի վարչապետը մեկնաբանել է այդ քայլը՝ ասելով, որ այս ահաբեկման գործողությունները մեկ նպատակ ունեն՝ ստեղծել խուճապ և վախ, որպեսզի մարդիկ քվեարկության չգնան։
Նա հավելել է նաև, որ նոյեմբերի 1-ին ողջ երկրում մարդիկ անանուն զանգեր են ստացել, որտեղ «ռոբոտն» իր ձայնով սպառնացել է լրագրողների, հայտնի դեմքերի և հասարակ քաղաքացիների։
Ռեչանը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել իրավապահ մարմինների կողմից։