ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում արգելվել է iPhone 16 և Google Pixel սմարթֆոնների վաճառքը

ՎԻԴԵՈ

Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարությունը հայտարարել է երկրում Apple ընկերության iPhone 16 և Google ընկերության Pixel սմարթֆոնների վաճառքի արգելքի մասին, գրում է Reuters-ը։

Իշխանություններն արգելքը բացատրել են նրանով, որ ընկերությունները չեն կատարել պարտավորությունները երկրում իրենց սարքերի արտադրությունը տեղայնացնելու համար։

Սմարթֆոնների և պլանշետների վաճառքի լիցենզիա ստանալու համար օտարերկրյա ընկերությունները պետք է Ինդոնեզիայում արտադրեն բաղադրիչների մինչև 40%-ը՝ կախված իրենց ներկայության աստիճանից:

Ինչ վերաբերում է Apple-ին, ապա ընկերությունը, ինդոնեզական իշխանությունների պնդմամբ, իր վերջին սմարթֆոնների վաճառքի լիցենզիա ստանալու համար պետք է 109 միլիոն դոլար ներդրում կատարեր երկրում իր գործունեության մեջ, սակայն մինչ այժմ ներդրումները կազմել են ընդամենը 95 միլիոն դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular