ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ի՞նչ է ուզում ստորագել Հայաստանի հետ Ադրբեջանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկատվական դաշտը բառացիորեն լցված է վերնագրերով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել։ Հայաստանի իշխանությունները հնչեցնում են այս փաստաթղթի որոշ դրույթներ, որտեղ շեշտում են, որ խաղաղության պայմանագիրը ցույց կտա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ, և ընդհանրապես ամեն ինչ լինելու է միջազգային իրավունքի շրջանակներում, գրում է Dzen.ru-ն։

Առաջին հայացքից ամեն ինչ շքեղ է ու վեհ։ Բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։

Ադրբեջանը կստորագրի, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» միայն հայկական կողմի համաձայնությամբ այնպիսի պայմաններին, որոնք կնպաստեն թուրք-ադրբեջանական տանդեմի երեք հիմնական նպատակներին:

Առաջին պայման. Թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է միջանցք Հայաստանի հարավով, բայց պայմանով, որ Նախիջևանից ապրանքների և մարդկանց տեղաշարժը դեպի Ադրբեջան և հակառակը լինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանը համաձայնվում է դառնալ պորտալար պանթուրանական գոտու համար և փաստացի հրաժարվում է իր ինքնիշխանությունից Հայաստանի հարավում։ Սկզբի համար իրավաբանորեն Հայաստանի հարավը կմնա Հայաստանի կազմում, բայց անխուսափելիորեն աստիճանաբար կսահի դեպի թուրքացում։

Երկրորդ պայման. Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» տրամաբանության մեջ պայմաններ են անհրաժեշտ Հայաստանի համակցված (պատերազմ + ժողովրդագրական էքսպանսիա + տնտեսական ճնշում) ապամոնտաժման, և հետագայում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի ձևավորման համար: Իզուր չէ, որ օտար քոչվոր թյուրքական ցեղերի (այսպես կոչված «ադրբեջանցիների») ներկայացուցիչների կողմից առաջ է մղվում Հայաստանի տարածքի բնակեցման թեման։ Այսինքն Ադրբեջանի և Թուրքիայի ընկալմամբ «խաղաղության պայմանագիրը» պետք է դառնա յուրօրինակ փաստաթուղթ հայկական պետականության կամավոր ոչնչացման մասին։ Կարևոր չէ, որ տեքստում խոսքեր կլինեն կողմերի միջև տարածքային պահանջների ենթադրյալ բացակայության կամ երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին, դա ընդամենը դիվանագիտական ​​արտահայտությունների ծխածածկույթ է։

Եվ երրորդ. Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայման է համարում Հայաստանի Հանրապետության հիմնական իրավական փաստաթղթի, այն է Հայաստանի Սահմանադրության ոչնչացումը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունը չպետք է պարունակի հոդվածներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Դա միանշանակ սուտ է և մանիպուլյացիա։ Ադրբեջանը պահանջում է «պատռել» Հայաստանի Սահմանադրությունը դրանից հանելով ազգային բաղադրիչ պարունակող բոլոր կետերը։ Օրինակ Սահմանադրությունից ջնջել սկսած Հայաստանի խորհրդանիշներից (Արարատ լեռ, հիշատակումներ Արևմտյան Հայաստանի մասին) և վերջացրած Հայ առաքելական եկեղեցու և համահայկական սփյուռքի դերի մասին ցանկացած հիշատակում։

Նման դեպքում երկրի հիմնական փաստաթուղթը ազգային-պետական ​​փաստաթղթից վերածվում է մի տեսակ անսեռ ու դատարկ թղթի, որը համեմատելի է ինչ-որ «միջին մակարդակի» գրասենյակի աշխատանքը կարգավորող աշխատանքային փաստաթղթի հետ։ Ինչու՞ է դա պետք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ամեն ինչ պարզ է: Առանց Հայաստանի Սահմանադրության ամլացման, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» վերածելու հնարավորությունը, գոնե իրավական դաշտում, անիրատեսական կլինի։

Անշուշտ, Հայաստանի ներկայիս իշխանությունը կփորձի իրագործել Բաքվի վերոնշյալ բոլոր պահանջները, որովհետև Հայաստանում գործող իշխանության համար չկան ազգային պետություն կամ հայրենիք հասկացություններ։ Նրանք երկիրն ընկալում են բացառապես որպես մի տեսակ տարածք, որտեղ մարդիկ պետք է աշխատեն, հարկեր վճարեն, հանգստյան օրերին էլ զվարճանան։ Դա Հայաստանի գոյության դոկտրինն է, որը տասնյակ անգամ հնչեցրել է անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և դա լիովին համընկնում է Հայաստանի ապամոնտաժման մասին Ադրբեջանի դոկտրինին։

Եվ առանց վերը նշված պայմանները կատարելու` Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի։ Դա է փաստը։ Այսինքն այն պահին, երբ Ադրբեջանը համաձայնի ստորագրել  Հայաստանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», կարելի է հանգիստ ասել, որ իրականում ստորագրվում է Հայաստանի Հանրապետության «մահվան վկայականը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular