ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը 23-ամյա կնոջը պատանդ է վերցրել․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19։50-ի սահմաններում Շիրակի մարզի, Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ  է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնում է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ․-ին։ Վնասազերծմանը ոստիկանների և պարեկների հետ մասնակցում է նաև նրա 39-ամյա ազգականը, ով ստանում է «ձախ ձեռքի առաջին մատի հիմքի փափուկ հյուսվածքների կտրվածք վերք» վնասվածք։

Ի վերջո ոստիկաններին, պարեկներին ու հարազատներին հաջողվում է նրան տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

tun

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․

«Լավ էր ոստիկաններն ու պարեկները շուտ հասան և էդ տղային, ով իրոք հոգեկան առողջական խնդիրներ ունի, նրա քեռու հետ կարողացան վնասազերծել ու տեղափոխել «Հոգեկան առողջության կենտրոն»։ Ճիշտն ասած ինքը որ ընկնում է հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ, դառնում է անկառավարելի։ Մտածում էինք էսա հնարավոր է կնոջը վնասվածքներ պատճառի, բայց լավ էր, բանը դրան  չհասավ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասազերծելուց հետո նրա  մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular