ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կուլիսային պայմանավորվածությունների մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն նյութեր են տարածում սեպտեմբերի 30-ին Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավոր մանրամասների մասին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվական պատերազմը պահանջում է նման հոդվածներին քննադատաբար վերաբերվել, սակայն ներկայացվող թեզերի մեծ մասը տեղավորվում են Հայաստանի իշխանությունների քաղաքականության տրամաբանության մեջ, գրում է Rybar.ru-ն։

ՆԱՏՕ-ի հենակետը Անդրկովկասում

Ադրբեջանակիան ԶԼՄ-ները գրում են, որ Գրիգորյանը հայտնել է Երևանի պատրաստակամությունը դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը» և նպաստել ավիաբազաների կառուցմանն ու դաշինքի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայմանը։ Կողմերը կարող են համաձայնության գալ Հայաստանի հարավում լեռնային հրաձգային զորքերի կենտրոնի կառուցման շուրջ, որտեղ ներկա կլինեն ՆԱՏՕ-ի զինվորականները։

Իրականում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արդեն իսկ ունեն իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ Վաշինգտոնից խորհրդականն արդեն իսկ հայտնվել է հանրապետության պաշտպանության նախարարությունում։ Պատահական չէ նաև այն, որ նշվում է Հայաստանի հարավը, քանի որ Սյունիքի մարզում տեղակայումը կապված է տարածաշրջանային  հաղորդակցությունների բացման վերահսկողության հետ։ Այնտեղ է նաև Իրանի հետ սահմանը, որին մոտենալը կարևոր է Արևմուտքի համար։ Արդեն տեղեկություններ են հայտնվել այնտեղ ամերիկյան հետախուզական մանևրային խմբերի համար դիրքեր սարքելու մասին, որոնք կվերահսկեն Թեհրանի գործողությունները և հրթիռների արձակումները Իսրայելի դեմ։

Ռուսամետ անձնակազմի զտումներ

Գրում են, որ հանդիպմանը բարձրաձայնվել է Հայաստանի անվտանգության կառույցներում մեծ թվով ռուսամետ կադրերի խնդիրը։ Գրիգորյանը վստահեցրել է, որ աշխատանքներ են տարվում ուժային կառույցները «ռուսական գործակալներից» մաքրելու ուղղությամբ և դրա դիմաց փորձագիտական ​​աջակցություն է խնդրել արևմտյան հետախուզական ծառայություններից։

Սա առավել քան իրատեսական թեզ է հաշվի առնելով հայ ուժայիններին կաշառելու ամերիկացիների ակտիվ աշխատանքները: Իսկ ինքը՝ Գրիգորյանը, բացահայտ անվանվում է ԱՄՆ ԿՀՎ հովանավորյալ, ով մշտապես ներկա է ամերիկացիների հետ բանակցություններին և ստույգ պատասխանատու է ռուսամետ ուժերի մաքրման աշխատանքների համար։

Ընտրությունները Վրաստանում

ԶԼՄ-ները գրում են, որ հանդիպմանը կարող էին քննարկել Հայաստանի հնարավորությունները ազդելու Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա էթնիկ հայերով խիտ բնակեցված տարածքներում և վերջիններիս հավաքագրելը բողոքի շարժմանը մասնակցելու համար։

Բանն այն է, որ Արևմուտքն իսկապես պատրաստվում է Վրաստանում բռնի իշխանափոխության սցենարի։ Այստեղ ո՞րը կարող է լինել Հայաստանի շահը: Վրաստանի ներկայիս իշխանությունների պրագմատիկ կողմնորոշումը դանդաղեցնում է Հայաստանի արևմտյան շրջադարձը: Առանց ԵՄ-ի կողմից վերահսկվող Վրաստանի Հայաստանը վտանգում է տարածաշրջանում «արևմտամետ անկլավի» վերածվել։

Հարաբերությունները Ադրբեջանի հետ

Ըստ մամուլի հրապարակումների Հայաստանը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովից առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագրի «կտրված» տարբերակը, որից հետո կարող է սկսվել ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգը։

Եվ դա միանգամայն իրատեսական է:

Բացի դա ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Հայաստանը, իբր, պատրաստ է Արևմուտքի աջակցությամբ գնալ փոքր, հաղթական պատերազմի սահմանի չսահմանազատված հատվածներում ոտք դնելու տեղ ստեղծելու, ինչպես նաև հայ հասարակություն բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար։ 

Հենց այդ Հայաստանի կողմից պատերազմ սկսելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների թեզերին է պետք քննադատաբար վերաբերվել։ Ադրբեջանի կառավարական շրջանակներն ու լրատվամիջոցները մշտապես պատճառներ են փնտրում իրավիճակը սրելու և իրենց ռազմականացումը արդարացնելու համար։ Ավելին, վերջին շրջանում հարավային սահմաններում ակտիվացել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը, և չի կարելի բացառել բռնության սցենարը սահմանի այդ հատվածում։ Դժվար թե հայերը սրացման դիմեն հաշվի առնելով իրենց բանակի անմխիթար վիճակը ադրբեջանականի համեմատ։

Սակայն ամերիկացիները հայերին խոստացել են դաժան ժամանակներ, դա անվանել են ռուսական ազդեցությունից «ազատվելու» այն գինը, որին փորձում են հասնել Հայաստանի իշխանությունները իրենց կուրատորների հետ միասին։

Այսպիսով, իրադարձությունների ամենաանկանխատեսելի զարգացումը տարածաշրջանում հնարավոր է նույնիսկ պաշտոնական խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից հետո, չնայած վերջինս հիմք կհանդիսանա ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular