ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինեգործ Պողոսյան. Փաշինյանը շեղում է քաղաքական օրակարգը խոսելով կոնյակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել հայկական կոնյակը բրենդի անվանելու անհրաժեշտության մասին, և դա մարդկանց քաղաքական օրակարգից շեղելու համար է։ Այդ մասին հայտարարել է գինեգործ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը, գրում է lenta.ru-ն։

Ըստ նրա Փաշինյանն անհիմն կերպով է քաղաքականացրել հայկական կոնյակի հարցը: Միաժամանակ Պողոսյանը նշել է, որ Ֆրանսիան վաղուց է պահանջում, որ արտահանման նպատակով արտադրվող կոնյակի պիտակի վրա գրվի «կոնյակ» բառը։ Նախկին պատգամավորը նշել է, որ դա զուտ տեխնիկական խնդիր է, սակայն Փաշինյանն այդ հարցը բարձրացրել է հատուկ՝ մարդկանց իրական օրակարգից շեղելու համար և «միաժամանակ որպեսզի հրաժարվի ևս մեկ այլ ազգային արժեքից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել հայկական կոնյակն անվանել «բրենդի»։ Նրա կարծիքով, նույնիսկ ընտանիքներում պետք է «կոնյակին բրենդի ասեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular