ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահասարսուռ դեպք՝ Հայաստանում․ տղամարդը ծխախոտով այրել է կնոջ վիզը, դանակով սպառնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Է. Ա․-ն կնոջը պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության, իր անչափահաս որդու ներկայությամբ, ինչը վերջինիս նույնպես պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Է. Ա․-ն, իր կինը, երեք անչափահաս երեխան և կնոջ քույրը բնակվել են գյուղերից մեկում, վարձով, վարձը վճարել է Է․ Ա․-ն։ Նա անչափահաս որդու և կնոջ քրոջ ներկայությամբ պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը։ Ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, այդ ընթացքում հնչեցրել է տարաբնույթ սպառնալիքներ, մասնավորապես, որ կսպանի նրան, եղբորը, մորը, ինչի արդյունքում կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:

Արդեն 2024 թվականին տեղափոխվել և կրկին վարձակալական հիմունքներով բնակություն են հաստատել Երևաում, որտեղ բնակվել են ամուսիններն իրենց երեք երեխայի հետ։

2024 թվականի ապրիլին, չպարզված օրը, ամբողջ գիշեր, Է․ Ա․-ն անտեսելով անչափահաս որդու ներկայությունը, կրկին ծեծի է ենթարկել իրենից նյութական կախվածության, մեջ գտնվող կնոջը, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև դանակով սպառնացել է կտրել պարանոցը, որից հետո վառվող ծխախոտի ծխուկով այրել է պարանոցը, նրան պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Է․ Ա․-ի վերը նկարագրված գործողությունները հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել նաև իր որդուն, որն ուղեկցվել է նրա մոտ բացասական հույզերի ձևավորմամբ, որոնք ներկայում արտահայտվում են լարվածությամբ, միայնակության, օտարվածության, անօգնականության զգացողությունների առկայությամբ, ճնշվածությամբ, ինքնաընկալման վերաբերյալ հակասական հույզերի առկայությամբ, կաշկանդվածությամբ, ընտանիքում առկա իրավիճակով պայմանավորված կոնֆլիկտների կառուցողական լուծման մոդելի բացակայությամբ և հետագայում դրան համապատասխան վարքի հակվածության բարձր ռիսկայնությամբ:

Բացի այդ Է․ Ա․-ն ապօրինի ձեռք է բերել և իր ննջասենյակում պահել է ընդհանուրը խոշոր չափերով՝ 0,03 գրամ քաշով «Տետրահիդրոկանաբինոլներ» տեսակի թմրամիջոց, որը 2024 թվականի ապրիլի 16-ին, հաղորդմանը կից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Է․ Ա․-ի կնոջ կողմից:

Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 10-ին և մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին։

Խափանման միջոցներ են ընտրվել՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

Է․ Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ,  հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

196-րդ հոդվածի 2-րդ մասի 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը, որը կատարվել է խոշոր չափերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular