ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի: Նպատակն այն է, որ ՏԻՄ արտահերթ ընտրությունների հնարավորինս ուշ գնան: Այս պահին բացառված է, որ ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ուզում են, որ ՔՊ-ական քաղաքապետը մի քիչ աշխատի, որ բյուջեի հաշվին որոշ խնդիրներ լուծի, եւ գալիք ընտրություններին իրենց ձայն տվողների քանակն ավելանա։ Սակայն ՏԻՄ օրենքն ասում է նաեւ, որ ԺՊ նշանակելուց հետո 14 օրվա ընթացքում ավագանու նիստ պետք է հրավիրվի, հակառակ դեպքում ավագանին կլուծարվի, եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն:

Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ, որոնցից 11-ը ՔՊ-ն է, 2-ական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն, 4 անդամ` «Զարթոնք» կուսակցությունը։ Ավագանու նիստի համար պետք է քվորում ապահովվի` 17 անդամ ներկա լինի։

Ըստ տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվում մարդաորսը: Եթե այսպես շարունակվի, ըստ ամենայնի, Գյումրիում 3 ամիս անց արտահերթ ընտրություն կնշանակեն, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանում է՝ եթե ավագանին 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում, կառավարությունը լուծարման որոշում է կայացնում, օրենքով պարտադիր է ամիսը մեկ անգամ նիստ հրավիրելը։ Եթե նիստեր չգումարելու հիմքով ավագանին լուծարվի, ապա արտահերթը մոտավոր հաշվարկով կընկնի մարտի կեսերին։ Ի դեպ, կարող են նաեւ նիստ գումարել, քաղաքապետի ընտրություն անել ավագանու կազմից, բայց դա քիչ հավանական է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular