ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժումը ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ընդունումը երկրի կյանքում առկա հսկայական ծավալի ստի միայն մեկ դրվագն է, գրում է eadaily.com-ը։ Ընդդիմադիրի խոսքով կանոնակարգը, չլինելով միջազգային պայմանագիր, Սահմանադրական դատարանում անցել է արագացված ընթացակարգով և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով վավերացվել խորհրդարանի կողմից։ Հոգևորականը հատկապես ընդգծել է, որ ընդունված փաստաթղթի վրա չկա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությունը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, փաստորեն հաստատում է այն, ինչ ասում էինք ամիսներ առաջ՝ Կիրանցի դեպքերը պետական ​​հանցագործություն են, դավաճանություն, քանի որ այդ մարդիկ մեր երկիրը հանձնել են առանց կանոնակարգի, ուղղակի հրամանով»,- ասել է արքեպիսկոպոսը։ Ըստ նրա ցուցարարները կարող էին և  չգալ նախագահական նստավայր, քանի որ «այնտեղ մարդ չկա», բայց հավաքվել են, որպեսզի ևս մեկ անգամ ևս ցույց տան, որ «գործընթացի բոլոր մասնակիցների ճակատներին առկա է դավաճանի խարանը»: Բագրատ Սրբազանը նաև խոսել է ոստիկանության կողմից «Սրբազան պայքարի» մասնակիցների հետապնդումների մասին և նշել, որ իշխանությունները վախեցած են՝ չնայած շարժման ձախողման մասին պարբերական հայտարարություններին։ «Երազում միայն կերազեք, որ մենք պարտվել ենք»,- ասել է ընդդիմադիրն ընդգծելով, որ շարժումը համակարգված գնում է դեպի իր նպատակը, որն է հաղթանակ ստի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի ուշ նախագահ Իլհամ Ալիևը ևս հաստատել էր այդ կանոնակարգը։

Մինչդեռ «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակն այլ կերպ է նայում ընդդիմության խնդիրներին և ավելի քիչ է լավատես իր կանխատեսումներում, քան «Սրբազան պայքարի» առաջնորդը.

«Տեսեք, սոցիոլոգիան հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորալ դաշտը բաղկացած է չկողմնորոշված ​​մարդկանցից։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել առկա քաղաքական ուժերի ողջ սպեկտրից հիասթափվածներից։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ պատկերը կայուն է:

Մինչդեռ, միակ բանը, որն ի վիճակի չէ անել Փաշինյանը, ում հաջողվեց վարկաբեկել ընդդիմությանը և կեղծ կուսակցություններ ծնել, դա այն է, որ նա անկարող է բավարարել այդ հսկայական էլեկտորալ «ճահճի»պահանջները։ Փաշինյանը դրա գործիքակազմ չունի: Եթե ​​նույնիսկ Վարդան Դոգ Ղուկասյանին այդ նպատակով գնի, Նիկոլը ստիպված է լինելու անընդհատ «դավաճանության վրա նստել», քանի որ «ճահիճը» բորբոքող քաղաքական գործիչը վայրկենապես ու ինքնաբերաբար դառնալու է երկրի տերը։

Հետևաբար, հիմա Նիկոլի կուրսը «ճահիճ» խորացնելն է, այն խաղից դուրս բերելը, փակագծերի մեջ դնելը, որպեսզի բոլոր քաղաքական վեճերը տեղի ունենան մի փոքրիկ հատվածի վրա։

Ահա թե ինչու նա սկզբից այդքան վախեցավ Բագրատ Սրբազանից, քանի որ վերջինս էլեկտորալ հեղաշրջման հայտ էր ներկայացրել։ Ավաղ, իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց շփոթեցնել բողոքի ակցիաները, ու հիմա Փաշինյանը կրկին ձիու վրա է: Իսկ էլեկտորալ «ճահիճը» դեռ սպասում է իր հերոսին։»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular