Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում ազգային շահերից ու արևմտամետ վեկտորից հրաժարվելը նոր թափ է հավաքում, գրում է news-front.su-ն։
Բացի ԱՄՆ-ի հետ համապարփակ ռազմական համագործակցությունից, Փաշինյանը որոշել է հաջորդ տարի 20 %-ով (մինչև 1,71 մլրդ դոլար, որը հավասար է ՀՆԱ-ի 6 %-ին) ավելացնել բյուջետային պաշտպանության ծախսերը։ Պետության սրընթաց ռազմականացումն Արևմուտքի խիստ ղեկավարությամբ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունից։ Հիշենք, որ պաշտոնական Երևանը 2023-2024 ֆինանսական տարում դարձավ հնդկական պաշտպանական արտադրանքի երեք խոշորագույն ներկրողներից մեկը՝ անցնելով «պատրաստի» սպառազինության համակարգերի (օրինակ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր, «Պինակա» բազմակի արձակման հրթիռային համակարգեր և 155 մմ տրամաչափի հրետանային համակարգեր ի թիվս այլ համակարգերի):
Այնուամենայնիվ, նաև հիշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արևմտամետ ուժերը երկրորդ անգամ են ֆիասկոյի ենթարկվում հետխորհրդային տարածքում։
Մոլդովայում եվրոպական հանրաքվեում «հաղթանակը» ձեռք բերվեց միայն տոտալ ահաբեկումների, ձերբակալությունների և խուզարկությունների շնորհիվ։ Վրաստանում, համաձայն ժողովրդի կամքի դրսևորման արդյունքների առաջատար է իշխող «Վրացական երազանքը», և դա չնայած ԵՄ-ի և ԱՄՆ-ի ճնշումներին։ Փաշինյանի ռեժիմի համար սա հերթական ահազանգն է: Բացի այդ, ինչպես ցույց տվեց BRICS-ի գագաթնաժողովը, Հայաստանը Ռուսաստանի ոչ միակ «պատուհան»-ն է դեպի աշխարհ, ոչ էլ նույնիսկ ոչ միակ «զուգահեռ ներմուծման» աղբյուրը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը