Փաշինյանը ոտնձգություն է կատարել սրբության հանդեպ կոչ անելով հրաժարվել «կոնյակ» ապրանքանիշից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հանրապետությունում հրաժարվել «կոնյակ» անվանումից, գրում է infox.ru–ն։ Նա հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ապացուցել, որ հենց իրենց երկրում արտադրվում են նման անվանմանը վայել խմիչքներ։ Եթե պնդեք «Հայկական կոնյակներ» ապրանքանիշը, ապա դա միայն փակուղու կտանի տնտեսությանը։ Տարիների ընթացքում, երբ ալկոհոլի շշերի վրա գրվել է «կոնյակ» բառը, մարդիկ ընտելացել են դրան և ձեռք բերել հուզական կապ, բայց նման կերպ շարունակելն անհնար է դարձել։ «Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելն անարժանապատիվ է, կոնյակն արտադրվում է Ֆրանսիայում»,- ասել է Փաշինյանը և առաջարկել այդ խմիչքի այլընտրանքային անվանում՝ «բրենդի»:
Քաղաքական ստրատեգ Մարիա Սերեևան, անդրադառնալով Հայաստանի վարչապետի այդ հայտարարությանը, նշել է, որ ցանկացած զբոսաշրջիկ, ով հայտնվում է այդ երկրում, լսում է տեղի բնակիչների պատմություններին այն մասին, թե ինչպես են ֆրանսիացիները 19-րդ դարի վերջին «Շուստով» կոնյակին իր բարձր որակի պատճառով տվել այդ անվանումը: «Եվ այդ պատմությունն ազգային հպարտության և ինքնության հարց է: Եվ չնայած այն հանգամանքին, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո հայերին արգելվել է արտահանվող շշերի վրա օգտագործել «կոնյակ» բառը (բացառությամբ ԱՊՀ երկրների), դա չի ազդել կոնյակ բառի ամենօրյա օգտագործման վրա։ Այնպես որ, Փաշինյանն ինձ համար իսկապես զարմանալի է, լավ, ի՞նչ աստիճանի պետք է չզգալ ժողովրդին, որ նման արտահայտություն արվի»,- ամփոփել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը