ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվն անցել է 100-ից. պատմության այս օրը (02 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբերիա՝ Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:

1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը սկսել է մարտական գործողությունները կովկասյան ճակատում երկու ուղղությամբ սկսելով հարձակում էրզրումի ուղղությամբ:

1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան):

1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:

1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:

1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:

1988- ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվն անցել է 100-ից:

2007- Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

2008–Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր: Ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:

2011- Ալիկ Սարգսյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:

2012 —վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական  գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:

2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:

2018-Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

-ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը:

2019–մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, որի ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից:

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:

1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:

1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:

1721-Պետրոս 1-ինն ընդունել է Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան Ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:

1755 –ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:

1865 –ծնվել է ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:

1895 —վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանթեսը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:

1917 —հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի Բրիտանիայի արտգործնախարար լորդ բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է  «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջախ»:

1936 —Բի-Բի-Սին իր Կրիստալ Պելես ստուդիայից սկսել է հեռարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:

1937 —մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:

1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:

1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:

1946 —Չատկալյան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:

1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզն իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա  օդանավով թռիչք է իրականացրել:

1950- վախճանվել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:

1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից սովետական օկուպացիան կանխելու համար:

1959 -«Монреаль Канадиенс» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված  դիմակով:

1963 —Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են:

1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած  «որդը»  հայտնաբերվել է Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում:

2007- վախճանվել է բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

2016 —վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:

 Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular