ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաեւ Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար։ Որոշ պատգամավորներ ասել են՝ պատիվ չի բերում մեզ, որ անձնական շահից ելնելով քննադատենք պաշտոնյային, ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։

Հիշեցնենք, որ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվել էր ավտոներկրողների դեմ հարուցված քրգործերից՝ դրանք որակելով ապօրինի, ինչին ի պատասխան՝ ՔԿ նախագահն Աղազարյանին մեղադրել էր իր որդու համար քննությանը միջամտելու հարցում։ Ա

ղազարյանը նիստում վստահեցրել է, որ հարյուրավոր ավտոներկրողների հետ է հանդիպել` նրանց բողոքն է փոխանցել Քյարամյանին, ոչ թե իր որդու։ Աղազարյանին հանդիմանել է նաեւ Փաշինյանը, որ Քյարամյանը, այո, իրեն ճիշտ չի պահել, բայց դու էլ չես զիջել, ասել է, որ պետք է ավելի զուսպ լինեն, անգամ բարկացել է Աղազարյանի վրա, թե՝ միջադեպից հետո մեկ անգամ ասացիր, որ Քյարամյանը պիտի հեռանա` վերջ, սահմանափակվեիր, մինչ այսօր կրկնում ես։ Ոմանք տպավորություն են ստացել, որ Փաշինյանը Քյարամյանին չի պատրաստվում նեղացնել եւ նեղվում է Քյարամյանին պատժելու մասին խոսակցություններից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular