ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի պատանի երաժիշտների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների (քոլեջների), կոնսերվատորիայի սան հանդիսացող 12-18 տարեկան պատանի երաժիշտները հնարավորություն ունեն 16 օրով մեկնել Դուբայ, որտեղ կարող են մասնակցել Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA): Խոսքը հետևյալ մասնագիտությունների մասին է՝ լարային (ջութակ, ալտ, թավջութակ), փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն), դաշնամուր: «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Ծրագիրն անցկացվելու է 2025 թ. ապրիլի 6-21-ը։
 
Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչների հետ սերտ համագործակցելով` ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար: Այսինքն, ծրագիրը նախատեսված է նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների համար՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին։ Ծրագիրը կրթական հիանալի հնարավորություն է պատանի երաժիշտների, ուսուցիչների և երաժշտասերների համար 16 օր շարունակ ձեռք բերել միջազգային փորձառություն և մասնագիտական վերապատրաստում: Ծրագրի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն անհատական վարպետության դասեր ստանալ հանրահայտ մի շարք երաժիշտներից, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Գիզա Լաքերը (Գերմանիա), Ջուզեպպե Ջիբոնին (Իտալիա), Թոմազո Բենչիոլինին (Իտալիա) և այլ հայտնի երաժիշտներ:
 
Հեղինակավոր InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դուբայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկում՝ Դուբայ Օպերայում, Ակադեմիայի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել 16 դասական շքեղ համերգների, որոնց հանդես են գալու հանրահռչակ Ֆրանց Շուբերտի ֆիլհարմոնիան (Իսպանիա), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա) և աշխարհահռչակ այնպիսի արտիստներ ու դիրիժորներ, ինչպիսիք են՝ Մարիա Դուենյասը, Միխայիլ Պլետնյովը, Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Ֆաբրիցիո Մելոնին, Անդրեա Բատիստոնին և այլք։ Ի դեպ, հավելենք, որ մասնակիցներն ընտրվելու են մրցույթով, որը հաղթահարածները վճարելու են միայն ավիափոխադրման արժեքը, մնացյալ բոլոր ծախսերը հոգալու է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Նշենք, որ հայտերն ընդունվելու են մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular