ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատություն հայ ռազմագերիներին»․ քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակից քայլերթով գնացին ԱԳՆ, այնուհետև՝ ՌԴ դեսպանատան մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակից քայլերթով քիչ առաջ գնացին ԱԳՆ շենքի մոտ, հանդես եկան հայտարարությամբ, այնուհետև շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատան մոտ։

Նրանք պահանջում են համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։

Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք նշում են՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին։

«Արդեն լրանում է 1 տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Բաքվում գտնվող մեր հայրենակիցները անազատության մեջ են։ Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այսօր մենք ականտեսն ենք լինում ԱԳՆ քաղաքականությանը, որը մատը մատին չի տալիս, որ օր առաջ այնտեղ գտնված հայ ռազմագերիները գտնվեն ազատության մեջ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular