ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


OpenAI-ը ներկայացրել է SearchGPT որոնման ծառայությունը. այս լուրերի ֆոնին Google-ի արժեթղթերի գինը նվազել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արհեստական բանականության ոլորտում զարգացումներով զբաղվող OpenAI ամերիկյան հետազոտական ընկերությունը հայտնել է ChatGPT չաթբոտի շրջանակում լուրջ նորարարության մասին. խոսքը որոնողական համակարգի ներդրման մասին է: Այսինքն այն կարող է հարցման հիման վրա որոնում իրականացնել համացանցում և պատասխաններ տալ՝ հիմնվելով իր գտածի վրա, գրում է washingtonpost.com-ը:

Այս նորարարության արդյունքում OpenAI-ն ավելի անմիջական մրցակցության մեջ կմտնի Google-ի հետ՝ առաջարկելով առցանց տեղեկատվություն գտնելու և սպառելու այլընտրանքային միջոց:

ChatGPT-ի բաժանորդները կկարողանան ակտիվացնել մի ռեժիմ, որի միջոցով արհեստական բանականության գործիքը պատասխանում է հարցումներին՝ փնտրելով համացանցում թարմ տեղեկատվությունը և ամփոփելով այն, ինչ գտնում է։

Նոր հնարավորությունը ChatGPT-ն ավելի է մոտեցնում սովորական որոնման համակարգին և այն դարձնում պոտենցիալ ավելի հզոր մրցակից Google-ի և այլ մեծ ու փոքր մրցակիցների համար:

Ներկայում աշխարհի խոշորագույն որոնման համակարգի՝ Google-ի սեփականատեր Alphabet-ի արժեթղթերը, այս տեղեկության հրապարակման ֆոնին, սակարկությունների ժամանակ էժանացել են 3%-ով։ Ներդրողները մտահոգված են, որ այս զարգացումը կարող է ազդեցություն ունենալ Google-ի՝ համացանցում որոնման համակարգի գերիշխող դիրքի վրա, գրում է marketinfo.pro-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular