ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների պոչին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 22-24-ը Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովում աշխարհակարգի գլոբալ հիմնախնդիրներին զուգահեռ բացահայտվեցին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, գրում է iarex.ru-ն։ Այդ ձևաչափով հանդիպում և բանակցություններ տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Գագաթնաժողովին կողք կողքի նստած երկու ղեկավարներն իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին «որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը»։ Դրանից հետո Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանից հրավեր ստացան մասնակցելու Կլիմայի փոփոխության շուրջ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի (COP29) 29-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Բաքվում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում է տեղի ունեցել։

BRICS-ի գագաթնաժողովից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների մասին կարելի է դատել միայն ընդհանուր առումներով, քանի որ չկան մանրամասներ, որոնք կօգնեն հասկանալ իրավիճակը: Ակնհայտ է, որ կողմերի նկատելի աշխուժացում է սկսվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքու և Երևան էր ուղարկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Մայքլ Քարփենթերին, ով անձնական ուղերձներ էր փոխանցել Ալիևին և Փաշինյանին։ Պաշտոնական մեկնաբանություններում նշվում է, որ ամերիկացիները երկու կողմերին կոչ են արել «արագ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքը, փոխզիջումների հասնել վիճելի հարցերի շուրջ և ստորագրել փաստաթուղթը մինչև այս տարվա վերջ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց դրանք անշուշտ եղել են: Նման կերպ Սպիտակ տունն ուրվագծել է իր անուղղակի միջնորդությունը բանակցային գործընթացում ցույց տալով իրազեկվածություն այն ոլորտների մասին, որտեղ «կողմերը զգալի առաջընթաց են գրանցել»։ Նման գործողությունների տրամաբանությունը հուշում է բանակցությունների վերսկսում, հնարավոր է, արևմտյան հարթակներից մեկում։ Բացի այդ, Ստամբուլում «3+3» ձևաչափով գագաթնաժողովում Միրզոյանը հրաժարվեց տարածաշրջանային այդ ձևաչափը դիտարկել որպես Բաքվի հետ բանակցությունների հարթակ։

Մոսկվան էլ իր հերթին որոշեց օգտագործել այսպես կոչված «պրոտոկոլային տեխնիկան», որն է BRICS-ի գագաթնաժողովում Ալիևին և Փաշինյանին իրար կողքի նստեցնելը։ Անշուշտ, երկու կողմերն էլ կամ նրանցից մեկը տեղյակ էր դիվանագիտական ​​արձանագրության այդ ենթադրյալ «նրբություններին» և պատրաստ էր ակտիվ երկխոսության։ Միաժամանակ անհայտ է մնում այն, թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսել Ալիևն ու Փաշինյանը։ Հայ փորձագետները ենթադրում են, որ նրանք «քննարկել են միայն տեխնիկական հարցեր կապված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հետ»։ Բայց, ըստ ամենայնի, այդ «ոտքի վրա» երկխոսությունը հաշվի առնելով կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու հեռանկարները շոշափել է բազմաթիվ այլ խնդիրներ։ Կարելի է ենթադրել, որ կողմերի դիրքորոշումներում որոշակի փոխզիջումային փոփոխություններ են հայտնվել, հակառակ դեպքում Կազանի բանակցությունների ելքը բացասական կլիներ։ Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է «ժամանակավորապես հետ կանչել» Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոխելու պահանջը։ Բայց Բաքվի նպատակը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, «հաշտություն հաստատելն է ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն սպասվում է ոչ շուտ, քան երկու տարի հետո, ինչը Հայաստանին զրկում է դիվանագիտական ​​ռեսուրսներից ոչ միայն խաղաղության գործընթացը պահպանելու համար, այլ նաև խաթարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Երևանը չկարողացավ իրականացնել Հայոց ցեղասպանության խնդիրն Անկարայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հետ փոխանակելու օպերացիան։ Բացի այդ, նա սկսել է աշխարհաքաղաքական խաղեր Արևմուտքի հետ այն դեպքում, երբ Բաքուն սկսել է նկատելիորեն հեռանալ նրանից և մատնանշել է տարածաշրջանային մակարդակով խնդիրները լուծելու իր մտադրությունները։ Թուրքական Anadolu Ajansı գործակալության փոխանցմամբ «Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա սկսել է տարածաշրջանում նրա նպատակների վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացնել թե՛ Ռուսաստանից, թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից և թե՛ Իրանից»։ Այդ առնչությամբ մերձավորարևելյան շատ փորձագետներ նշում են, որ «Փաշինյանը սխալ էր հաշվարկել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման մասին իրեն պարտադրված դատողությունը և արդյունքում  նա հայտնվել է աշխարհաքաղաքական սուր ինտրիգների էպիկենտրոնում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պոչին»։ Հիմա էլ լայն դիվանագիտական ​​քայլերն Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև սկսել են արդյունավետ աշխատել։

Այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսումներ անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ։ Չի կարելի բացառել, որ Կազանում BRICS-ի գագաթնաժողովից հետո Արևմուտքը կսկսի տարածաշրջանում իրադարձությունները տանել դեպի բարդություններ։ Ինչ-որ բան ավելի պարզ կդառնա, եթե Փաշինյանը որոշի այցելել Բաքու, ինչը մի տեսակ սենսացիա կդառնա, քանի որ Հայաստանին հրավերը Կլիմայի գլոբալ կոնֆերանսին արվել է մի իրավիճակում, երբ դեռ պարզ չէ խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ Եվ ևս մեկ բան: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ռուսաստանը սկսել է հրապարակայնորեն մեծ հետաքրքրություն ցուցաբերել Անդրկովկասի նկատմամբ, և ռուսական հարթակի կարևորությունը, չնայած Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, չպետք է թերագնահատել»։ Բայց նաև պետք չէ գերագնահատել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular