Իսպանիայում մոլեգնող ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվն ավելացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայում մոլեգնող ուժեղ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության աղբյուրներին:
Արտակարգ ծառայությունները, փրկարարներն ու զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները և տարերքի հետևանքների վերացումը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այցելել է Վալենսիա, որն ամենից շատն է տուժել ջրհեղեղներից:
Նա բնակիչներին կոչ է արել հնարավորինս մնալ տանը և հետևել արտակարգ ծառայությունների առաջարկություններին: Տուժած շրջաններից ստացված կադրերում երևում են ավերիչ հետևանքները. շատ ճանապարհներ հեղեղվել են, ավտոմեքենաները կողաշրջվել և վնասվել են, ավերվել են շինություններն ու ենթակառուցվածքները:
Որոշ շրջաններում բնակիչները ստիպված են հերթ կանգնել խմելու ջուր ստանալու համար։ Նախօրեին Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ավերիչ հեղեղումների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: